HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿԾ ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարական ներկայացրեց

ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Քիչ առաջ ԴԱՀԿ լրատվական ծառայությունը Մ. Պողոսյանի անունից հետեւյալ հաղորդագրությունն է ներկայացրել:

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին «Հետքը» հրապարակեց «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հոդվածը, որտեղ բացահայտել էր ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները եւ շվեյցարական բանկերում ունեցած հաշիվները: 

Մեկնաբանություններ (16)

Մարդ մը
Միհրան ջան, գնա թալանածդ վայելիր: Իսկականից որ պաշտոնը ինչի՞դ է պետք:
նախագահ
Բրավո ՀԵՏՔ, գերազանց գործողություն էր! Հիմա՝ փողերը հետ բերելու փուլն է, ուր են թաքցրած ու չվճարված շահութահարկի և եկամտային հարկի գումարները? Էս գործը 50 հազ. դրամ գրպանած դպրոցի տնօրենի գործ չէ, որ հրաժարականով վերջանա...
Arsen
Hosov em kez khascnen nstacnen minchev trneld
M. Grigorian
Տարոսը լինի մյուսներին:
Arsen
Համաձայն ավանդույթի այս պարոնին ինչ որ տեղ դեսպան կնշանակեն... տեսնենք
H.
So he resigned because he didn't want to be compared to the even-worse Aliyev? Another example of the kind of thinking that pervades Armenia and the broader region. Anyone who thinks this changes anything re corruption or the political system is a fool.
mahmouzian
the medals for sure another crooks give to him .there are so many it is very easy.from 2004 to 2013 close to 10 billions dollars disapear from Armenia.talk about medals that they give to each other.
Զարուհի
շատ խստօրէն դատուին և հեռացուին ասպարէզէն որպէսզի մենքազատ հայրենիք ևԱրձախ ունենանքՏես
Валод
Ба мез ов э воске банан берелу?, танк спртнац ев анворак.
Ծուռը նստենք, դուզը խոսանք
Պանամական բանան...
Գագիկ
ՀԵՏՔ ջան ձեր ցավը տանեմ, ապրեք, զորանաք, բարգավաճեք ու սրա նմանների լեփած գումարներով գոնե ձեր լրագրողների աշխատավարձները մի քիչ ավելանա որ լավ սնվեք ու մեր ժողովրդի մեջքին կանգնեք։ Տարոսնել տիկոին ու բենտլիին լինի, դե ձեզ տեսնենք, պինդ բռնեք չփախնի, անձնագիրը դրեք սեյֆում ու փակեք։ Վայ աննամուսներ էս օրվա հացի կարոտ բոլոր երեխեքի սևը քո ու քո նմանների գլխին հաաաաա՜։ Բայց հանկարծ գալուստին էս մասին հարցեր չտաք մեկա ասելույա որ եթ վախտ ինքը ենդեղ չի եղել ու չի կարա մեկնաբանի։ Ի՜նչ չքնաղ հայաստան աշխարհ կունենայինք եթե մի քանի հարյուր սրա նմանները բանտում լինեին ես պատկերացնում եմ։ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԵՏՔԻ ԲՈԼՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՆԿՈՏՐՈՒՆ ՈՒ ՀԱՄԱՌ ԿԱՄՔԻ ԱՌԱՋ
Robert Ajemian
Come on Armenians, clean house.. top to bottom. There is still hope for the future...
Ռւզաննա
Սովորաբար ԱՄՆ-ում որևէ պաշտոնիայի անվան հետ կապված սկանդալից հետո հետևում է վերջինիս հրաժարականը, զարգացման նոր փուլ ենք անցնում ։)
samo
Միհրան, գնալուց էդ բանանի ֆորմադ կթողնես դատարկ կաբինետում: Հիմա դու գեներալի թոշակել ես ստանալու? Արդար չէ, համ Պանամայից թոշակ ստանաս, համ Հայաստանից...
YaSi
Who gave him all these medals and awards?
HAY
WOW, ուռռա... փաստորեն, դեռ ամեն ինչ կորած չէ, եւ դեռ կարող ենք ինչ որ բան փոխել...կառուցենք ազատ ու ապահով հայրենիք, հզոր բանակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter