HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

200 մլն դոլար արժողությամբ ուրան իրացնելու մեղադրանքով Թբիլիսիում ՀՀ քաղաքացի թոշակառուներ են ձերբակալվել

Թբիլիսիում երեք Հայաստանի և երեք Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել 200 մլն դոլար արժողությամբ ռադիոակտիվ «Ուրան-238» նյութի իրացման մեղադրանքով:

Ձերբակալվածներից մեկի փաստաբան Դավիդ Աբեսաձեն հայտնել է, որ 6 ձերբակալվածներից 4-ը թոշակառուներ են՝ 74-75 տարական, որոնցից 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ, երկուսը՝ Վրաստանի: 

Փաստաբանը հայտարարել է, որ ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում:

Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որՎրաստանի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են Հայաստանի երեք և Վրաստանի երեք քաղաքացիների' ռադիոակտիվ նյութերի իրացման մեղադրանքով: Լրագրողների հետ զրույցի ժամանակ քննիչ Սավլե Մոտիշվիլին պատմել է, որ «Ուրան-238» միջուկային նյութով տրանսպորտային կոնտեյները հայտնաբերվել է մեղադրյալներից մեկի տանը: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 230 հոդվածի հատկանիշներով՝ ռադիոակտիվ նյութերի կամ սարքերի ապօրինի շրջանառության համար, որը նախատեսում է 5-ից 10 տարի ազատազրկում: 

Ապրիլի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն կալանքի սանկցիա է կիրառել, և հետաքննության ընթացքում մեղադրյալները կմնան անազատության մեջ:  

Ռադիոակտիվ նյութերի իրացման համար առաջին անգամը չէ, որ ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվում Վրաստանում կամ դրա սահմանային անցակետերում: Բոլորովին վերջերս՝ այս տարվա հունվարին, Վրաստանի պետանվտանգության աշխատակիցները ևս երեք անձանց էին ձերբակալել, որոնց մեղադրել են «Ցեզիում-137» ռադիոակտիվ նյութի վաճառքի մեջ:

2014 թվականի օգոստոսին «Ցեզիում-137»-ի՝ Վրաստան անցկացնելու ևս մեկ փորձ կանխվել էր հայ-վրացական սահմանի «Սադախլո» հսկիչ-անցագրային կետում՝ վրացական կողմում, անօրինական կերպով ռադիոակտիվ նյութ տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել էին Հայաստանի քաղաքացիներ Սամվել Վ.-ն և Հարություն Խ.-ն: ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 214 և 230 հոդվածների հատկանիշներով՝ մաքսային կանոնների խախտում և ռադիոակտիվ նյութերի հետ ոչ օրինական վերաբերմունք: 

ՀՀ քաղաքացիներ Սումբատ Տոնոյանը եւ Հրանտ Օհանյանը Վրաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում 2010 թվականին Վրաստանի դատարանի կողմից մեղավոր էին ճանաչվել ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության համար ու դատապարտվել էին ազատազրկման համապատասխանաբար 14 եւ 13 տարի ժամկետներով:

Մեկնաբանություններ (1)

Արա
իսկ Հայաստանում լռում են... որտեղից, ինչպես, ինչու, ում էր այն վաճառվելու, երեւի թե՝ դա միայն Հետքը կարող է պարզել: Միթե այն չէինք կարող զինագործության մեջ օգտգործել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter