Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Թուրքիայի վարչապետ․ Հայաստանն Ադրբեջանի դեմ ագրեսիա է սանձազերծել



«Հայաստանն Ադրբեջանի դեմ ագրեսիա է սանձազերծել»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում բռնությունների ահագնացումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ԼՂ-ում ստատուս քվոն հնարավոր չէ պահպանել, որ տեղի է ունեցել կրակի դադարեցման համաձայնության խախտում, իսկ այժմ լարվածություն է նկատվում նաև Նախիջևանում։ «Կարևոր է, որ միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զգուշացնեն Հայաստանին՝ զերծ մնալ ագրեսիայից։ Շատ կարևոր է, որ մենք միջոց գտնենք հաղթահարելու խնդիրները, որոնք առաջ են եկել ադրբեջանական տարածքի օկուպացիայի հետևանքով»,- ասաց Թուրքիայի վարչապետը։

Նա նաև հավելեց, որ հարևան երկրների հակամարտությունների լուծումը ազդում է Թուրքիայում իրավիճակի վրա, և Թուրքիան կարծում է, որ այս հակամարտությունների լուծումը պետք է «համապատասխանի միջազգային իրավունքի շրջանակներում համամարդկային մարտահրավերների հետ»։

Նկատենք, որ լրագրողներին չթույլատրեցին հարցեր ուղղել Դավութօղլուին դիտողությունների համար նախատեսված հինգ րոպեների ընթացքում, թեև ավանդաբար թույլատրվում է երկու հարց ուղղել բանախոսին։ Դավութօղլուի ելույթից հետո նրան հարցեր ուղղեցին եվրոպացի պատգամավորները, սակայն հայկական պատվիրակության անդամները չկարողացան օգտվել այդ հնարավորությունից և հերքել բոլորի համար ակնհայտ սուտն այն մասին, թե ով է իրականում հրահրել ագրեսիան։

Նշենք նաև, որ Դավութօղլուի ելույթից հետո ԵԽԽՎ-ում ահազանգ ստացվեց այն մասին, որ Եվրոպական խորհրդի շենքում առկա է պայթուցիկ։ Այս պահին թուրքական պատվիրակությունը խուճապի մեջ է շինության բոլոր հարկերում և հավանաբար կլքի Եվրոպական խորհուրդը՝ իր հետ տանելով Դավութօղլուին։

Օկսանա Մուսայելյան

Ստրասբուրգ

լուսանկարը՝ Reuters

Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Send the Mongols Home22:48 - 19 ապրիլի, 2016
It is always a typical Turk technique to LIE and claim the REVERSE of what is true. Turkish society cannot exist without these techniques. When they commit genocide, they claim their victim committed genocide against them. When they steal lands, they claim those they stole from are the ones who stole their lands. And naturally, when they start war, they will claim the other side started it. Nothing new here, move on.
2. joe05:36 - 20 ապրիլի, 2016
Jewish? of course. Son of David.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ