Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Մղարթցի Արմինե Մամաջանյանը մանկավարժական աշխատանքից հետո, ազատ ժամերին է գյուղապետություն անում



Այս տարվա հունվարի 24-ին Լոռու մարզի Մղարթի գյուղապետ ընտրվելուց հետո Արմինե Մամաջանյանը գյուղի հիմնական դպրոցում նախկին ծանրաբեռնվածությամբ շարունակել է իր մանկավարժական աշխատանքը. «Նա այսօր էլ դպրոցում 26 ժամ մաթեմատիկա է դասավանդում, դպրոցի մաթեմատիկայի մեթոդմիավորման նախագահը և 5-րդ դասարանի դասղեկն է»,- հայտնեց   դպրոցի տնօրեն Աղաբեկ Մոսինյանը:

Տնօրենի ասելով` Արմինե Մամաջանյանը գյուղապետ ընտրվելուց հետո դպրոցում սկսել է աշխատել ավելի պարտաճանաչ. «Նրա աշխատանքային օրը դպրոցում սկսվում է ժամը 9:30-ին, ավարտվում է  ժամը 15:25 րոպեին: Շաբաթվա բոլոր օրերի աշխատանքային ժամերին գյուղապետը դաս է պարապում դպրոցում: Փետրվար, մարտ ամիսներին նույնիսկ շաբաթ օրերին է աշխատել՝ հունվարյան արձակուրդի փոխարեն»,- պատմեց Ա. Մոսինյանը:

Աղաբեկ Մոսինյանը

Ա. Մամաջանյանը գյուղապետի պաշտոնի հետ համատեղությամբ ուսուցիչ աշխատելու խնդիրը առ այսօր չի քննարկել դպրոցի տնօրեն հետ: «Նա պետք է ինձ դիմում գրի, որ իրեն հատկացված դասաժամերը գյուղապետի պարտականությունների հետ չի կարող համատեղել: Ինքը ինձ չի դիմում»,- դժգոհեց Ա. Մոսինյանը: Վերջինիս վերահսկելու և իր ազդեցության շրջանակներում պահելու համար գյուղապետը իր կողմից որդուն՝ Երվանդ Նավասարդյանին նշանակել է դպրոցի կառավարման խորհրդի անդամ՝ նախագահ  դարձնելու նպատակով:

«Համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ, միևնույն գործատուի, կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է: Աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ»,- սահմանում է ՀՀ աշխատանքային  օրենսգրքի 99-րդ հոդվածը: Ա. Մամաջանյանը, փաստորեն, արդեն 83 օր է, ինչ շրջանցելով օրենքը՝ Մղարթի գյուղապետի պարտականությունները կատարում է ուսուցչի աշխատանքի հետ համատեղությամբ՝ մանկավարժական աշխատանքի ազատ ժամերին:

Աղաբեկ Մոսինյանը առ այսօր գյուղապետի մանկավարժական աշխատանքը չի կանոնակարգել համատեղության աշխատանքային պայմանագրով: «Իմ ղեկավարությունը բոլորն էլ գիտեն: Դե պարոն Սայադյանն էլ (Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը - խմբ․) գիտի, որ Մղարթում գյուղապետի ընտրություն է կատարվել և ուսուցչուհի Արմինե Մամաջանյանը ընտրվել է գյուղապետ: Վարչության պետը տեղյակ է նաև, որ ընտրված գյուղապետը ողջ ծանրաբեռնվածությամբ ուսուցչի իր աշխատանքը շարունակում է»,- բացատրեց նա:

Մղարթի գյուղապետարանը

Մղարթցիներն էլ քաջատեղյակ են, որ Արմինե Մամաջանյանը վայելում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորությունը և նրա աջակցությամբ է ընտրվել գյուղապետ: Անթույլատրելի ծանրաբեռնվածությամբ համատեղությամբ գյուղապետի մանկավարժական աշխատանքով զբաղվելը նույնպես առանց մարզպետի գիտության չէ: Սա էլ, հավանաբար կաշկանդել է դպրոցի տնօրեն Ա. Մոսինյանին նրա հետ համատեղության աշխատանքային պայմանագիր կնքելու գործում:

Արմինե Մամաջանյան իր պաշտոնավարման մի քանի ամիսներին Մղարթի՝ հրատապ լուծում պահանջող կենսական խնդիրները մոռացած՝ լուծում է միայն իր ընտանեկան խնդիրները: Մղարթը մանկապարտեզ չունի, թեև տնօրեն Աղաբեկ Մոսինյանի ասելով՝ ունի 26 նախադպրոցահասակ երեխաներ: Դպրոցի տնօրենը փորձել է մասնակցել  ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից այս տարի հայտարարված  «Նախադպրոցական կրթության ծրագրի»  իրականացում մրցույթին, որը հնարավորություն կընձեռներ գյուղի դպրոցում բացել նախակրթարան: Մրցույթին հայտ ներկայացնելուց առաջ նա գյուղապետին տեղեկացրել է ծրագրով նախատեսված  համայնքի բյուջեից 600 հազար դրամ ներդրում կատարելու պահանջի մասին. «Մենք չենք կարող կատարել այդ ներդրումը, ֆինանսական միջոցներ չունենք,- մերժել է Ա. Մամաջանյանը:- Դպրոցը ստիպված չէ մասնակցել մրցույթին»:

Մանկապարտեզ-նախակրթարանի տարածքը»

Հիշեցնենք, որ 2015թ.-ի հունվարի 15-ին մեզ հետ զրույցում Ա. Մամաջանյանը հայտնել է, որ գյուղապետ ընտրվելուց հետո որդուն՝ 24-ամյա Երվանդ Նավասարդյանին նշանակելու է Մղարթի գյուղապետի տեղակալ, որից հետո  որդին պետք է ղեկավարի գյուղապետարանը, ինքն էլ շարունակելու է իր մանկավարժական աշխատանքը դպրոցում: Արմինեն ինչպես ասել, այնպես էլ լուծում է իր առջև դրված խնդիրը: Նա համայնքի ավագանու հաստատմանը իր ներկայացրած գյուղապետարանի 2016թ․-ի հաստիքացուցակում, հազիվ 430 բնակիչ և 12 մլն. դրամ բյուջե ունեցող գյուղի համար առաջարկել է գյուղապետի տեղակալի հաստիք, որը Մղարթի ավագանին հաստատել է, սակայն  տարածքային կառավարման նախարարության կողմից հաստիքացուցակում  գյուղապետի տեղակալի հաստիքը մերժվել է:

Մեզ հետ զրույցում Մղարթի ավագանու անդամ Մելիք  Ղազարյանը չէր առարկում, որ Արմինե Մամաջանյանը դպրոցում մաթեմատիկայի ուսուցչի 26 ժամ ծանրաբեռնվածությամբ աշխատանքը համատեղի գյուղապետի աշխատանքի հետ. «Եթե երկու աշխատանքը միասին կարողանում է կատարել, թող կատարի, ինչ է եղել»,- ասաց նա:

Ավագանի Լեռնիկ Հովհաննիսյանը աննպատակահարմար համարեց այդ թեմայով մեզ հետ խոսել: Ավագանի Հերմինե Պարանյանն էլ բացատրեց, որ վիրահատության է ենթարկվել, այս տարի չի մասնակցել ավագանու նիստերին և տեղյակ չէ գյուղապետարանի անցուդարձին:

Ա. Մամաջանյանի համատեղությամբ աշխատանքի խնդիրը քննարկեցինք Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի հետ: Մ. Սայադյանը  գյուղապետի  համատեղությամբ  26 ժամ մաթեմատիկա դասավանդելը համարեց անթույլատրելի: Նա ասաց, որ այդ մասին տեղյակ է պահել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին. «Մարզպետը հանձնարարել է մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին ուսումնասիրել Ա. Մամաջանյանի  համատեղությամբ  աշխատանքի  խնդիրը և տեղեկացնել իրեն»,- ասաց նա:

Մ. Սայադյանը  վստահեցրեց, որ գյուղապետ Արմինե Մամաջանյանի համատեղությամբ մանկավարժական աշխատանքով զբաղվելու խնդիրը կլուծվի օրենքի շրջանակներում, մանկավարժական աշխատանքով զբաղվելու համար նրան կտրվի թույլատրելի ժամաքանակ. «Մաթեմատիկայի մնացած  դասաժամերի համար կանցկացվի Մղարթի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչի մրցույթ»,- ասաց Մինաս Սայադյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (11)
1. ԱՆԻ23:42 - 19 ապրիլի, 2016
ՎԱԻ «ՍԱՂԱՏԵԼ»
2. Կարեն23:46 - 19 ապրիլի, 2016
Տիկին Փարեմուզյան, ինչ խոսք շատ լավ է, որ սկսել եք ակտիվ հետաքրքրվել և ի ցույց դնել Մղարթ համայնքի հիմնախնդիրները։ Ըստ իս կան ավելի էական հարցեր, որոնց կցանկանայի հրավիրել Ձեր ուշադրությանը։ Մասնավորապես՝ Մղարթի ուսուցչակազմին, որտեղ դասավանդում են «բազմաֆունկցիոնալ, գերզարգացած» ուսուցիչներ ,որոնցից ոմանք դասավանդում են մեկի փոխարեն մի քանի առարկաներ , որոնք դուրս են իրենց մասնագիտացումից։ Եվ հետո լավ կլիներ, որպեսզի ինչ-որ հրապարակում անելուց առաջ ճշտեք ձեր հրապարակած տեղեկատվության հավաստիությունը, քանզի քաջատեղյակ լինելով Մղարթ համայնքից համայնքում այդ տարիքի այդքան երեխաներ չկան։ Եվ վերջապես ամենակարևորը երկրի այս օրհասական պահին այս խնդիրները չէ, որ պետք է Ձեզ այդքան հետաքրքրեին,երբ սահմանում այդքան լարված իրավիճակ է, սակայն նույն դպրոցի հարգարժան և օրինապաշտ տնօրեն Աղաբեկ Մոսինյանի որդին չի ծառայել ՀՀ Զինված ուժերում,միևնույն ժամանակ լինելով շատ առողջ,և հատկապես լինելով այդքան օրինապաշտ հոր զավակ։Կարծում եմ արդեն պարզ է, թե ինչպես են ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, լինելով առողջ։Ըստ իս ներկա պահին ավելի ճիշտ կլիներ լրագրողները նման հարցերով հետաքրքրվեին, այլ ոչ թե Մղարթ համայնքով, ավագանիով և հատկապես նախակրթարանով։
3. Գարիկ22:38 - 20 ապրիլի, 2016
Տիկին Փարեմուզյան փաստորեն սկսել եք աղաբեկ Մոսինյանի կլյաուզների տարածման գործնթացը. զբաղվում եք մի այնպիսի մարդու ստոր մտքերը այս կամ այն կառույցներ հասցնելը որը իր ամբողջ գիտակից կիանքը նվիրել է մարդկանց մեջ չարություն տարածելուն. Բայց տեղեկացնեմ Ձեզ որ այս նյութը տրամադրող «մարդը» բազմաթիվ անօրինականությունների մեծ վարպետ է . Բայց Ձեզ տեղեկացնեմ որ կարճ ժամանակում դուք դրանում կհամոզվեք բայց հավաստի փաստերի վրա հիմնված նյութերի հրապարակումից հետո. Սկսաց դպրոցում դասաժամերի բաշխումից մինչև աշակերտների գիտելիքների ստուգում և շատ ու շատ այդ «օրենքին նվիրված» այդ անհատի օրինախախտումները... Կհամոզվեք թե ով է պետական կառույցը օգտագորցում ի շահ անձնական շահի.....և այդ «օրինականության մարմնավորումը» սկսել է ուրիշների մասին խոսել .և ճիշտ կլինի դուք եվս ներկա գտնվեք այդ պրոցեսներին որ գոնե այդ ժամանակ հասկանաք ձեր առաքելությունը լրագրողի մասնագիտական կիանքում. և գուցե այդ ժամանակ համոզվենք որ այդտեղ շրջանառվող լուրերը սուտ են. կապված ձեր անձնական շահի հետ.....
4. Լարիսա Փարեմուզյան20:53 - 21 ապրիլի, 2016
Դուք հոդվածի փաստերից խոսացեք: Դրանք մեր կողմից ստուգված են և ճիշտ են: Ձեր անօինականություններից ուշադրությունը մի շեղեք: Եթե , դպրոցի տնօրենի անօրինականությունների մասին էլ փաստեր ունեք, դիմեք դատարան:
5. Գարիկ00:50 - 22 ապրիլի, 2016
դա մեր վոճը չի
6. Կարեն01:06 - 22 ապրիլի, 2016
Այո վերջապես հասկացաք,որ դուք այդպիսի լիազորություններ չունեք, և ձեզ էլ նման հարցերով չպետք է դիմեին,քանզի լինելով լրագրող,որը պետք է լինի անաչառ,անձնական շահ չհետապնդի, դուք ,ձեր այս պատասխանով ևս մեկ անգամ փաստեցիք ձեր անձնական շահագրգռվածությունը և որպես «լրագրող» ոչ անաչառ լինելը։ Եթե խոսում եք փաստերից,ապա ներկայացրեք ապացույցներ,այլ ոչ թե կախվեք փրփուրներից՝անիմաստ ժամանակ վատնելով։Խորհուրդ կտաի ձեր ժամանակը ռացիոնալ օգտագործեք,այլ ոչ թե հալումաշ լինեք գյուղի ճանապարհին։Իսկ ինչ վերաբերում է դիմելուն, կցանկանայի դատարանի փոխարեն դիմել «Հետք»-ի գլխավոր խմբագրին,հանձինս Պրն. Էդիկ Բաղդասարյանի,որպեսզի ինչ որ հրապարակումներ անելուց առաջ ճշտեն իրենց «լրագրողների» հրապարակած նյութերի հավաստիությունը։
7. Լարիսա Փարեմուզյան 12:58 - 22 ապրիլի, 2016
Կարենին-- Հոդվածի որ փաստն ես անհավաստի համար: Լսիր տղա, էդքան ինձ հայհոյելու փոխարեն լավ կլինի մի փաստ գրես, որը քո կարճ խելքվ հավաստի չէ: Ով է քեզ իրավունք տվել ինձ հետ այդ տոնով խոսել: Սխալ եմ գրել, դատի տուր, թե չէ ինչ ես բարբաջում: Հավաստի չի, հա , որ Արմինե Մամաջանյանը 26 ժամ մաթեմատիկայի դասաժամ չի համատեղում գյուղապետի պաշտոնի հետ: Դասղեկ ու , մեթոդ միավորման նախագահ չի՞: Ամեն օր առավոտյան ժամը 9:30 մինչև 15:25 չի աշխատում դպրոցում: Գյուղապետի իր պաշտոնն էլ , երբ հավես է ունենում այն ժամանակ է հիշում: Ինչի , Ձեր տուն է գյուղապետարանը: Շանտաժներ չանես: Դրան ես հանգիստ եմ վերաբերվում:
8. գարիկ01:27 - 23 ապրիլի, 2016
Տիկին Փարեմուզյան դուք երեվի չհասկացաք որ ես ամեն ինչը ուղղված չեր ձեր անձին այլ այն անձին որը ձեզ տրամադել է այդ նյութերը,և հարցը այն ե որ այդ ամեն ինչը ինքը կարող եր անել արանց այս հոդվացի,ու ինքը ընտրեց այս մեթոդը.որովհետեև նրա մտքերը ամենեվին ել այդ դասաժամերը չեն եղել ես ուղակի կխնդրեմ նորից այցելես այդտեղ եվ հարցերտ ուղղես 2 կողմին ել եվ շատ ավելի լավ կլինի երկուսն ել լինեն միևնուին վայրում. նա մարդկային վոչ-մի արժեք չունի ուղակի սովորել ե կլյաուզ անի հետո իրեն դնի սրբի տեղ. բայց ասեմ որ ժամանակները փոխվել են ու դեր նա մնացել ե իր հին ժամանակների հուշերի հետ երբ անարգել մարդկանց փուռն եր տալիս .ու հիմա ել նույն վոճով փորձում ե շարունակել.....բայց չի հասկանում որ հիմա սովետական միությունը չի ամեն բան լուսաբանվում ե. ու միայն ձեր գրաց հոդվացով չի սահմանապակվում....մի խոսքով նրան հետ սրանից հետո պետք ե վարվել նենց ինչին ինքը արժանի է....լավ կանեք նորից այցելեք ու վոչ միայն դուք այլ նաև շատ ու շատ ուրիշ լրագրողներ
9. Armինե22:35 - 23 ապրիլի, 2016
Հարգելի գյուղապետապաշտպաններ,դուք ձեր գրած անգրագետ ու անմիտ մտքերով մենակ մերկացնում եք ձեզ:Ձեր անգրագիտությունը մի բարձրաձայնեք,եթե մի բան ճիշտ գրված չլներ,հիմի վաղուց դատի եիք տվել...
10. գարիկ17:40 - 24 ապրիլի, 2016
Armինեին....Ավելի լավ չի անգրագետ լինեն քան՝ կլյաուզնիկ,ստախոս,բանսարկու,բամբասկոտ և անգրագիտությունը Մղարթում դեռ կշարունակվի որովհետեվ դպրոցը կրթությամբ չի զբախվում....որ մի քիչ դրանով զբաղվեր ես վիճակը չեր լինի......ինչ վերաբերում է դատի տալուն գյուղապետապաշտպանները վոչ-մի անգամ դատի չեն տվել արդեն 20 տարի է, ու դրա համար ա որ ձեր մոտ կլյաուզնիկությունը սովորություն ե դարձել և դրանով ենք տարբերվում ձեզանից ու ես հոդվացի պատճառով չպիտի դատի տան ձեզ ենքան դատի տալու պատճառներ կան որ տան ձեզ չեք գտնի, բաից մենք դա չենք անի որովհետև չենք կորցրել մեր մարդ տեսակը; մի խորհուրդ ել չափերներդ չանցնեք եթե մի փոքր ուղեղ ունեք թե չե լավ բանի չսպասեք... Չնայաց ում ինչ եմ ասում դուք երբ եք ուղեղ ունեցել որ հիմի ունենաք ու հասկանաք որ ձեզ սրանից հետո պատասխանը լինելու է ինչին արժանի եք;Անցավ են ժամանակները որ անեք ու մարսեք ու դուք կհամոզվեք եթե շարունակեցիք .......
11. Լալա22:34 - 27 ապրիլի, 2016
Ամոթ է ,գոնե Կարեն և Գարիկ անունների փոխարեն կնոջ կեղծանուններով ներկայացեք, թե չէ ,բառեր եք բարբաջում՝ առանց իմանալու դրանց իմաստը,հակառակ դեպքում դուք և գյուղապետուհու տղան այս օրերին Արցախում կլինեիք,ոչ թե հաշվառման մատյանը թևներիդ տակ՝ հաշվառում կանցկացնեիք, թե ով է բանակում ծառայել,ով՝ ոչ։,եթե Արցախ մեկնելու փոխարեն թաքնվել եք գյուղապետուհու տան նկուղում և հայրենիքը պաշտպանելու փոխարեն գյուղապետուհուն պաշտպանելու առաքելությամբ եք զբաղված ամբողջ դպրոցին ուղղված ձեր սև փիառով։ Գոնե մի փոքր օգնություն կամ բարեգործություն արեք Արցախ մեկնած քաջ հայրենասերների համար։Թե չէ անգրագետ ու տառասխալներով մեկնաբանություններ եք գրում։ Հա ,իմիջիայլոց , դպրոցի տնօրենին խնդրեք գյուղապետուհու դասաժամերին մի ժամ էլ ավելացնի՝ երկուսիդ հետ հայոց լեզու պարապելու համար ։Զարմանում եմ , թե ինչու դպրոցի տնօրենը ձեր երկուսիդ բարբաջանքների համար զրպարտություն և վիրավորանք հոդվածի հայցով չի դիմում դատարան։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ