HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Ամանորի գիշերվանից անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այսօր վերաքննիչ դատարանը մերժել է նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքը: Այս մասին դռնփակ դատական նիստից հայտնեց փաստաբանը:

Փաստաբան Հայրապետյանը հայտնեց, որ դատարանում Գևորգը հայտարարել է, որ ինքը քաղաքական բանտարկյալ է, որից հետո դատավոր Կարինե Ղազարյանը հարցեր է ուղղել Գևորգ Սաֆարյանին: Փաստաբանի փոխանցմամբ, դատավորը հարցրել է, թե Գևորգը հատուկ դեմք է, որ պիտի իրեն հետապնդեն, միթե այնպիսի հայտնի անձ է, որ ոստիկանությունն ու դատարանները հատուկ վերաբերմունք են դրսևորում:

«Սա վկայում է այն մասին, որ մեր դատարանները շատ հանգիստ են ընդունում, որ եթե անձը ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, ապա նրա նկատմամբ կարող է և իշխանության ներկայացուցիչն էլ այլ վերաբերմունք ունենա»,- նշեց Տիգրան Հայրապետյանը:

Նա տեղեկացրեց, որ գրավի միջնորդությունը ևս մերժվել է դատարանի կողմից, չնայած այն հանգամանքին, որ 11 հայտնի անձինք երաշխավորագրի տակ ստորագրել են:   

«Արդեն այդ պահին ակնհայտ է թե՛ դատախազների մոտեցումը, թե՛ քննչական մարմինների մոտեցումը, որ շատ խիստ արարք է կատարել Գևորգը, ըստ իրենց, և այդ արարքի համար իրենք ամեն կերպ պայքարելու են, որպեսզի խիստ պատիժ կիրառվի», - հայտարարեց փաստաբան Հայրապետյանը։

«Նոր Հայաստանից» Վարուժան Ավետիսյանը նկատեց, որ գործը թեև դատարանում է, բայց խնդիրը իրավական չէ, «այդ պատճառով էլ ունենք քաղաքական բանտարկյալներ: Իշխանությունը ձգտում է երկարացնել իր կառավարման ժամկետը, իսկ պայքարողներն էլ լինեն բանտերում»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Գևորգ Սաֆարյանին սատարելու էր եկել նաև բազմազավակ մայր Ռուզաննա Եղնուկյանը, որն ամուսնու ու երեխաների հետ արդեն 6 տարի առաջ է ԱՄՆ-ից ներգաղթել Հայաստան: 2015 թ.-ի մարտի 24-ին Գևորգ Սաֆարյանին և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով խաղաղ ակցիայի ժամանակ Մաշտոցի պուրակի դիմացի հատվածում, երբ ոստիկանությունը փորձել էր ցրել ակցիան, Ռուզաննա Եղնուկյանը գլխի շրջանում ստացել էր մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց: 

Ռ. Եղնուկյանը դեպքից 10 օր հետո տուժող է ճանաչվել: Ասում է, որ հույս չունի, թե մի բան կլինի, քանի որ մինչ օրս ոչ կասկածյալ կա, ոչ էլ մեղադրյալ: «Իրավական համակարգը պարալիզացված վիճակում է, ինչպես վերից թելադրում են, այդպես էլ վարվում են: Գևորգի ձայնը ուզում են լռեցնել, նույնը` Շանթինը, Վոլոդյայինը, Հայկ Կյուրեղյանինը: Մի խոսքով, փորձում են լռեցնել պայքարողներին, մյուսների աչքն էլ վախեցնել»,-ասաց Ռուզաննա Եղնուկյանը:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (2)

Hovik
Եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ, սերժիկը իր շքախմբով պետք է նստած լիներ բանտում, իսկ նշված մարդիկ պետք է վայելեին ազատությունը ու ամեն մեկը իր տեղում նպաստեր Հայաստանի զարգացմանը:
Արամ
Սերգաղջին ու իրա խմբակին փոշիացնել է պետք․․․․․․․․ Օրինական ճանապարհով որեւէ բան փոխել հնարավոր չէ։ Ժողովրդի 99 % - ը այսօր բարձրաձայն ասում է․ - այս իշխանության հարցը միան զենքով, ուժով կարելի է լուծել: ․ Եթե որևէ մի ուժ, որը փորձում է առաջնորդել ժողովրդին և ի սկզբանե ասում է, որ ինքը բացառում է բռնությունը, նա պարտված է: ․ Կազմակերպված հանցավոր խումբը զավթել է պետական իշխանությունը: նրանից ազատելու համար անհրաժեշտ է իշխանությունը զավթողներին զենքով մեկուսացնել: ․ Այս ռեժիմից ազատվելու, նոր իշխանություն ձևավորելու ճանապարհը պետք է լինի ՈՉ ընտրություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter