HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարևելյան (Հադրութ), արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հյուսիսարևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և դիմում առաջնագծում իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Մեկնաբանություններ (1)

ԱՐԹՈՒՐ
Դիմելով իշխանություններին՝ Մեսչյանն ասել է. «Տղերք, դուք փախնելու տեղ չունեք, խելքներդ ինչո՞ւ գլուխներդ չեք հավաքում: Էս ինչ եք անում, արա, շուրջն ինչ է կատարվում...Քառօրյա պատերազմից հետո, ինձ թվաց, որ հաջորդ օրվանից ինչ-որ բան սկսելու են փոխել: Մի քիչ կմաքրեն, ստրատեգիա կտան, ոչինչ չի արվում: Իմ համար ամենամեծ «մանթրաշն» այն է, որ պատերազմից հետո մի քանի օր է անցել, ես փոփոխություն չեմ զգում»: Այո, ու Հրազդանի, Թալինի քաղաքապետերի խայտառակ ընտրությունը դրա ապացույցն է, զգուշացեք հայ նոր սերունդը չի ների ընկերների արյունը, STOP!!! Թալանած փողերը վերադարձրեք ու զինեք բանակը, վերացրեք աղքատությունը, ՀՀ պաշտոնյաներին, պատգամավորներին, ՊՆ նախարարին ու մյուշ ապաշնորհներին փոխարինեք գրագետ հայ կադրերով, քանի ուշ չէ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter