HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախահայերը Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու խնդրով նամակ են հղել Սերգեյ Լավրովին

Արցախահայերը նամակ են հղել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի Սերգեյ Լավրովին՝ Մոսկվայի Բուտիրսկայա բանտում ծանր առողջական վիճակում գտնվող գործարար Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու հարցով միջնորդելու խնդրանքով:

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ նամակի հեղինակները խնդրում են հաշվի առնել Հայրապետյանի արժանիքները Ռուսաստանի առջև: Հայտարարությանը կցված է տեսանյութ, որում Հայրապետյանի գործերի մասին է խոսում ինքը՝ Սերգեյ Լավրովը: Գործարարի 60-ամյակին նա հայտարարել է հետևյալը.

«Լևոն Հայրապետյանի կողմից արված ամեն բան, այսպես թե այնպես, ազդեցություն է ունեցել արտերկրում Ռուսաստանի Դաշնության հեղինակության վրա. և՛ մասնավոր նախաձեռնությունները, և զանգվածային լրատվամիջոցները, և՛ երիտասարդության հանդեպ ուշադրությունը, և՛ հարգանքը կրոնական ավանդույթների հանդեպ: Այս ամենը ձևավորում է պետության կերպարը միջազգային բեմում: Լևոն Հայրապետյանն ահռելի ներդրում է ունեցել միջազգային համագործակցության մեջ»:

«4 ինսուլտից և 2 ինֆարկտից հետո, օնկոլոգիական և ուրոլոգիական դիագնոզներով Լևոն Հայրապետյանը բանտում պարզապես կհեռանա կյանքից, նրան պետք է մշտական բժշկական հսկողություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter