HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ոլորտների հաշվին է տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել հունվար-մարտին

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 5,5%-ով աճել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ օպերատիվ ամփոփմամբ ստացված ցուցանիշների հրապարակումից։

Ըստ այդ ցուցանիշների՝ ՏԱՑ-ի աճին նպատել է արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում գրանցված աճը։

Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը հանարապետությունում հունվար-մարտին կազմել է 305,3 մլրդ դրամ, աճը՝ 8,9%:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 71,2 մլրդ դրամ, աճը՝ 3,3%:

Իսկ ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ մոտ 270,8 մլրդ դրամ, աճը՝ 9,6%:

Թե այս ոլորտներում աճը կոնկրետ որ ենթաոլորտների հաշվին է գրանցվել, պարզ կլինի, երբ վիճծառայությունը հրապարակի սոցիալ-տնտեսական վիճակի ավելի ծավալուն զեկույցը։

Միևնույն ժամանակ անկում է գրանցվել շինարարության և առևտրաշրջանառության ոլորտներում։

Մասնավորապես, շինարարության  ծավալը կազմել է 42,1 մլրդ դրամ, անկումը՝ 2,2%:

Մանրածախ առևտրաշրջանառությունը՝  մոտ 434,6 մլրդ դրամ, անկումը՝ 1,1%:

Հիշեցնենք, որ հունվար-փետրվարին ևս, ըստ պաշտոնական վիճակագրության, արդյունաբերության և ծառայությունների ոլորտները գրեթե երկնիշ աճ են գրանցել։

Փաստորեն, պաշտոնական վիճակագրության ներկայացրած պատկերով Հայաստանում շարունակվում է նույն հակասական վիճակը մնալ, ինչ նախորդ տարի էր, երկրի տնտեսությունն աճում է, բայց մարդիկ քիչ են առևտուր անում։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter