HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Յոհաննես Հաննին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին

ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին

Արեւելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարներին 

20 ապրիլի 2016թ. 

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն իր հարգանքի տուրքն է մատուցում եւ դատապարտում է հայ ժողովրդի ցեղասպանությունը՝ 2016թ. ապրիլի 24-ին դրա իրականացման տարելիցի 101-ամյակի նախաշեմին:

Օսմանյան կայսրության կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանությունը հանգեցրեց ոչ միայն 1,5 միլիոն մարդկային զոհերի և ավելի քան կես միլիոն մարդկանց տեղահանության, այլև հայկական ժառանգության, կենսաձևի և արևմտյան մշակույթում նրա ներդրած հսկայական ավանդի ոչնչացման: Ցեղասպանության ենթարկվեցին նաև Պոնտոսի հույները, ասորիները և եզդիները: 

Չդատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և չպատժելով դրա կազմակերպիչներին և իրականացնողներին՝ մարդկությունը հետագայում բախվեց ցեղասպանությունների պրակտիկայի շարունակությանը «Հոլոդոմորի» ժամանակ և այլուր:

Մի շարք, այդ թվում եվրոպական, երկրներ միացել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը: Անցած տարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բնորոշեց այն որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն և դարի երեք ծանրագույն հանցագործություններից մեկը: Մեկ անգամ չէ, որ Եվրոպական խորհրդարանը միաձայն ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է և ըստ այդմ պետք է լիարժեքորեն կատարի դրանից բխող բոլոր պարտավորությունները: Սա հաշվի առնելով՝ Ղեկավար կոմիտեն հորդորում է Թուրքիային իր միջազգային պարտավորություններին և իր ձգտած եվրոպական ինքնությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել և աշխատել հանուն ճշմարտության միջոցով հաշտեցման:

Մենք նաև կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը հարգել և ամբողջությամբ իրականացնել իր ստանձնած  իրավական պարտավորությունները՝ ներառյալ մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ դրույթները, մասնավորապես՝ բարեխղճորեն իրականացնել նախորդ դարում ոչնչացված կամ վնասված հայկական և այլ մշակութային ժառանգությունների համընդգրկուն գույքագրում:

Ղեկավար կոմիտեն հորդորում է Եվրոպական միությանը և նրա Հանձնաժողովին, Խորհրդին և Խորհրդարանին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին գնահատել Թուրքիայի ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարման ընթացքը:

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն հորդորում է նաև Արևելյան գործընկերության երկրներին քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամներ

 

դեմ՝ Ավազ Հասանով, Ադրբեջանի ազգային համակարգող

ձեռնպահ՝ Լաշա Տուգուշի, Վրաստանի ազգային համակարգող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter