HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առգրավվել է ավելի քան 130 կգ ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.04.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 870.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 1,17մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 969.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի  տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 147,0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: 

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 130.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում:

Ապօրինի որսի իրականացման համար 

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան  ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար    ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:   Առգրավվել է 6 հատ ձկնորսական ցանց և 8.0կգ /35հատ/ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Մարտունու թիվ 3 մանկապարտեզ:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 21,0կգ /54 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի  տուն ինտերնատ» ՊՈԱԿ:

Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 2.5կգ  /30 հատ/  «կողակ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 24.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Արմավիրի  տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 27.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 76.0կգ /157 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է«Նորքի  տուն ինտերնատ» ՊՈԱԿ, «Զատիկ»երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում առգրավվել է 24,0կգ /35 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց: 

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում  առգրավվել է 129,0կգ /281 հատ/ «սիգ» և 2,5կգ /30հատ/ «կողակ» տեսակի ձուկ: 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,83մլն.դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter