HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Սաչկովի գործով դատական նիստը նորից հետաձգվեց

Վլադիրմիր Սաչկովի մասով «ԱրմենՏել» ՓԲԸ-ից փողերի լվացման գործը այսօր չկայացավ: Չկայացավ, որովհետև հայտարարվեց, որ չի ներկայացել մեղադրող Արմեն Փանոսյանը` հեռախոսազանգի միջոցով տեղեկացնելով, որ այդ ժամին նշանակված մեկ այլ նիստ ունի: Իրականում մեղադրող Փանոսյանը նիստերի հարևան դահլիճում էր և իր հերթին սպասում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով ուշանում էր: Մնացական Մարտիրոսյանը նիստ էր նշանակել «Հայբիզնեսբանկի» փողերի լվացման գործով 12:00-ին, սակայն նիստը սկսեց 50 րոպե ուշացմամբ: Արդյունքում, Սաչկովի`  12:30-ին նշանակված գործով նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը ստիպված եղավ հետաձգել նիստը մինչև մայիսի 6-ը: Նիստին ներկայացել էին թե վկաները, թե փաստաբանները, թե թարգմանիչը և թե ամբաստանյալը:

Հիշեցնենք` մարտի 31-ին նշանակված դատական նիստը նույնպես չէր կայացել, որովհետև դատավոր Արմեն Բեկթաշյանը արձակուրդ էր վերցրել: 

Հիշեցնենք՝ Սաչկովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի ձեռնարկատիրություն,  որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը,  որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ըստ մեղադրանքի, Սաչկովը, լինելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի տեխնիկական բլոկի տնօրեն, համաձայնել է «Վիմպելկոմ» ՓԲԸ-ի ԱՊՀ երկրներում անվտանգության տնօրինության ղեկավար Ալեքսանդր Զուբովի առաջարկությանը, այն է՝ օգտագործելով կարգադրիչ լիազորությունները և ստեղծել միջազգային մուտքային հեռախոսազանգերի համար այլընտրանքային կապուղի և ինքնուրույն մատուցել արտասահմանյան կապի օպերատորների կողմից դեպի «ԱրմենՏել»-ի բաժանորդներին ուղղված հեռախոսազանգերի սպասարկման ծառայություններ, ՀՀ տարածքում օգտագործելով նաև ընկերության ենթակառուցվածքը, սակայն շրջանցելով դրա հաշվարկային համակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter