HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես են կատարվել խոշոր գումարների փոխարկումները և կանխիկացումները «Հայբիզնեսբանկում»

«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի գործով նիստն այսօր սկսվեց 50 րոպե ուշացումով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էր ուշանում: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց փողերի լվացման գործով վկաների հարցաքննությունը:

Վկայություն տվեց «Հայբիզնեսբանկի» գանձապահ Մարինե Նազլուխանյանը, Նա է կատարել 501 500 եվրոյի փոխանակումը 637 500 հազար դոլարի: Մարինե Նազլուխանյանը պատմեց,որ նմանատիպ մեծ գործարքների ժամանակ Սպասարկման վարչության պետ Վահե Հարությույանն էր հանձնարարում և ստանում գումարը, իսկ «Կոսմոս թրեյդինգի» գործարքի ժամանակ հաճախորդը նրա մոտ է նստած եղել: Հաճախորդին վկան չի հիշում, չի էլ տեսել:

Վահե Հարությունյանն է բերել Արա Կիրակոսյանի անունից հանձնարարականը, որ փոխարկում կատարվի: Այսինքն` վկային անձամբ Արա Կիրակոսյանը չի տվել հանձնարարականը: Ըստ վկայի, Արա Կիրակոսյանը նման հանձնարարականներ իրեցն երբևէ չի էլ տվել:

Մարինե Նազլուխանյանից Արա Կիրակոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք իսկապես ինքը երբևէ անձամբ մեծ գումարների հանձնարարական չի տվել, որ վկան գուցե չի հիշում, Մ. Նազլուխանյանը պատասխանեց, որ չի եղել նման բան: Սակայն Արա Կիրակոսյանը նշեց, որ ինքը բազմաթիվ այլ մուտքագրումների հանձնարարականներ է տվել անձամբ, օրինակ, բանկի բաժնետեր «Քրիստի մենեջմետ» և այլ ընկերությունների համար, սակայն վկան դրանք չի հիշում, այլ հիշում է միայն այս դեպքը, ինչը ըստ Կիրակոսյանի, տարօրինակ է:

Հաճախորդների սպսասարկման բաժնի ավագ մասնագետ Անահիտ Մաթևոսյանը ևս հարցաքննվեց: Այս վկան պատմեց, որ «Դավ տրանս ստրոյ» ընկերությունից մեկ անգամ կանխիկացում է ձևակերպել, հաճախորդը եղել է տնօրեն Դավիթ Դերզյանը: Կանխիկացման ելք է ձևակերպել նաև «Կոսմոս թրեյդինգ»-ից. «Ինչ-որ մեկը նստած էր եղել պրն Հարությունյանի մոտ, բայց մենք չենք տեսել»,-նշեց վկան:

Հարցաքննված մյուս վկան գլխամասային գրասենյակի սպասարկման բաժնի նախկին աշխատակից, այժմ Կիևյան մասնաճյուղի սպասարկման բաժնի պետ Մանե Գրիգորյանն էր:Պատմեց, որ սպասարկել է «Կոսմոս թրեյդինգ» ընկերությանը, փոխանակումներ, կանխիք ելքեր կամ մուտքեր է կատարել: Գործարքի մանրամասները չհիշեց, սակայն հիշեց, որ «Կոսմոս թրեյդինգի» տնօրենը միշտ ներկայացել է և իր ներկայությամբ է գործարքներ արվել:

VIP սրահի ավագ գանձապահ Ռուզաննա Ղազարյանը վատառողջ լինելու մասին գրություն էր ներկայացրել և հայտնել, որ չի կարող ներկայանալ դատարան և պնդում է նախաքննության ցուցմունքները:

Արա Կիրակոսյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը այս ցուցմունքից հետո դատարանին հայտարարեց, որ չնայած Վահե Հարությունյանը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել այս գործարքներում և ամեն տեղ նրա անունը շոշափվում է, սակայն նա ընդամենը վկա է այս քրեական գործում: 

Հաջորդ նիստում նույնպես վկաներ կհարցաքննվեն:

Հիշեցնենք՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ․ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա Է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն Է ստանձնել։

 

Մեկնաբանություններ (3)

Մանուկյան
Սաղին ղրգեք բանակ :))))) Ծիծաղս եկավ իմ ասածի վրա տո դրանք կռվող են :D Փաստորեն ուտում ուտում եմ հետո գնում նախարարություն աշխատելւ :((
Մարտին
Էդ տղան ֆինանսների նախարարության պաշտոնյա Վահե Հարությունյան չէ?
Սարո
Չէ հմի գյուղապետերին փողա տալիս ինչա անում: Տենց մի լավ գործիա ա էլի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter