HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխան Հերմինե Նաղդալյանին՝ Արցախից

«Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը

2016 թ. ապրիլի 25-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքի նկատմամբ թույլ է տվել անընդունելի արտահայտություններ: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է Հերմինե Նաղդալյանի պարտվողական և զիջողական արտահայտությունները, համարում, որ դրանք վիրավորում են Արցախի ժողովրդի արժանապատվությունը և լկտիացնում Ադրբեջանին իր ագրեսիվ նկրտումներում:

Պարտվողական և զիջողական հայտարարությունները թիկունքից հարված են սահմանին կանգնած հայ զինվորին, Արցախի տարբեր շրջաններում ապրող քաղաքացիներին և թերբնակեցված շրջաններում իրականացվող ներդրումային ծրագրերին: Նման հայտարարությունները արհամարհանք են Հայրենիքի ազատագրության և պաշտպանության համար զոհվածների հիշատակի նկատմամբ:

Կուսակցությունը համարում է, որ Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար հակասում է Արցախի և համայն հայության շահերին:

«Ազգային վերածնունդ»  կուսակցությունը ստեղծվել է 2013թ. և 2015թ. մայիսին կայացած Արցախի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական կուսակցություն՝ ձևավորելով «Վերածնունդ»   խմբակցությունը:

«Ազգային վերածնունդ»  կուսակցություն

Ստեփանակերտ, 27 ապրիլի 2016 թ.

Լուսանկարում՝ Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը

Մեկնաբանություններ (7)

գոհար
․․․ե՛վ արտաքինն է բութ ,և ուղե՛ղը ։ Երկու երանի՜ ի տեղում։
Ղարաբաղցի
Աչքիս մոքորը մզնից լյավ ա գիտում մր անելիքը ...
joe
Naghdalyan should be dismissed immediately from her position.
հայ
Հարգարժան Հայկ նեղանալու կամ վրդովվելու կարիք չկա,քանի֊որ Հ․ Նաղդալյանը հանդիսանում է ԱԺ ներկայացնող բութ և անգրագետ զանգվածի տիպիկ ներկայացուցիչը։ Նա իր «լավագույն» որակները բազմակի անգամ արդեն ցուցադրել է միջազգային մակարդակով, որի համար արժանացել է միայն խրախուսանքի։
Արտյոմ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ենք դավաճան տիկնոջ անհապաղ հրաժարականը:
Xunsap'ha
Այդ հողերուն ազատագրմանը համար քանի՜ քանիներ իրենց կեանքերը զոհեցին, կիներ այրիացան, զաւակներ որբ մնացին, ընտանիքներ ու համայնքներ կործանեցան: Ազգային Ժողովին մէջ արդեօք քանի՞ հատ Նաղդալեանի նմաններ կան:
Ռուզան
Հերմինե Նաղդալյանի համար այն, ինչ իր մասնավոր սեփականությունը չէ, պետք չէ: Պետության և ընդհանրապես պետականի ու ազգայինի մասին որևէ գաղափար այս կինը, ում գլխում միայն փող ու առևտուր է, չունի, և ամոթ է, որ այսպիսի մարդն ԱԺ-ում է,ԱԺ նախագահի տեղակալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter