HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ

Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-սերբական համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են համագործակցության իրավական հիմքն ապահովելու նպատակով կողմերի միջև համաձայնեցված պաշտպանական բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագրի ստորագրման ժամկետները և համաձայնագրով սահմանված ուղղություններով` խաղաղապահություն, ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական և համագործակցության իրականացման այլ հեռանկարները: Սերբիայի պաշտպանության նախարարը հրավիրել է ՀՀ պաշտպանության նախարարին պատասխան պաշտոնական այցով այցելել Բելգրադ, որի ընթացքում էլ հնարավոր է համաձայնագրի ստորագրումը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախաադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է տեղեկատվություն ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Կողմերը մտահոգություն են հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter