HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղբահավաքին միանալու կոչ` Սևանը մաքրելու նպատակով

Համասևանյան աղբահավաքի կոչով հանդես են եկել մի քանի քաղաքացիներ, որը ներկայացնում ենք ստորև.

«Սևանա լճի հետ կապված են բազմաթիվ տեսանելի և անտեսանելի խնդիրներ, դրանցից ամենատեսանելիներից է ափամերձ գոտու աղտոտվածությունը կենցաղային աղբով, որն ինչպես էկոլոգիական սպառնալիք է, այնպես էլ՝ լուրջ խոչընդոտ Սևանա լճի տարածքում հանգիստ կազմակերպելու առումով։

Մենք՝ բնասերների մի խումբ, նախաձեռնել ենք համաՍևանյան աղբահավաք, որի աշխատանքներին նախատեսում ենք ընդգրկել Սևանի ավազանի բնակիչներին, այլ բնակավայրերից բնասեր և մտահոգ մարդկանց, տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին, Հայաստանում գործող արտասահմանյան կազմակերպություններին և այլ հետաքրքրված անձանց։

Աղբահավաքի նախաձեռնությունը զուտ մեկանգամյա գործողություն չէ, նախ՝ բնապահպանական կրթության առիթ է բոլոր մասնակիցների համար, ովքեր տարածքի պոտենցիալ օգտվողներ են, երկրորդ՝ առիթ է մշակելու ափամերձ գոտու հետագա աղտոտման կանխման գործողություններ, վերջապես՝ հնարավորություն է լայնամասշտաբ բնապահպանական ներգրավվածության և Սևանա լճի հետ կապված այլ խնդիրների բացահայտման։

ՀամաՍևանյան աղբահավաքի աշխատանքները ծավալուն են, և մենք ձեր օժանդակության կարիքն ունենք ինչպես մարդուժի, այնպես էլ՝ կազմակերպչական բազմաթիվ ծախսեր հոգալու առումով՝ մաքրման բազային միջոցներ, տրանսպորտ, կամավորների սնունդ, բնապահպանական տպագիր նյութեր և այլն։

Ժամանակը սուղ է, իսկ բնապահպանական խնդիր հոգալու կարիքը՝ հրատապ, ուստի մեծապես կգնահատենք, եթե արձագանքեք այս խնդրանքին կոնկրետ առաջարկով, թե ինչպես կարող եք ձեր ներդրումն ունենալ այս կարևոր նախաձեռնության մեջ։

Աղբահավաքը տեղի է ունենալու մայիսի 14-ին, կազմակերպչական մանրամասները կտեղադրվեն Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության  ֆեյսբուքյան էջում, «ՀամաՍևանյան աղբահավաք» միջոցառման պատին և www.armecofront.net կայքում։

Մինչ այդ ակնկալում ենք, որ ձեր կազմակերպության աշխատակիցների, անդամների, շահառուների և համակիրների շրջանակում կտարածեք այս հայտարարությունը և կմիանաք նախաձեռնությանը՝ ձեր կարողությունների սահմաններում։

Մանրամասների համար խնդրում ենք կապվել նախաձեռնողների հետ։

Բնասիրական երախտագիտությամբ,

Անի Խաչատրյան    093 40 28 49

Լևոն Գալստյան      091(093) 53 49 59

E-mail                 [email protected]»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter