HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Լոքյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ասիական Զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին` մասնավորապես Կոշտ թափոնների կառավարման, Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրերին, ինչպես նաև Սեյսմիկ ապահովության բարելավման ծրագրին վերաբերող հարցեր: Համայնքներում առաջնային կառուցապատման աշխատանքների կազմակերպման համատեքստում կարևորվել է «Կայուն քաղաքաշինական զարգացման ներդրումային ծրագրի» իրականացումը:

Անդրադարձ է կատարվել նաև Երկրորդային քաղաքների զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ չորս համայնքների (Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և Ջերմուկ) քաղաքային զարգացման ծրագրերին: Նախարար Դավիթ Լոքյանն առաջարկել է ծրագրի մեջ ընդգրկել ևս չորս քաղաքային համայնքներ, մասնավորապես` Էջմիածին, Արտաշատ, Աշտարակ, Ստեփանավան կամ Կապան համայնքները:  ԱԶԲ-ն  համաձայնություն է հայտնել այդ համայնքներում ևս սկսել ուսումնասիրություններ դրամաշնորհային միջոցներով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter