HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հափշտակվել է քաղաքացու պայուսակը (տեսանյութ)

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու պայուսակը հափշտակած անձի ինքնությունը:

2016 թվականի մարտի 4-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանի Պարոնյան փողոցում հափշտակել է քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել են բջջային հեռախոս, բանկային քարտեր, սոցիալական քարտ, անձնագիր և այլ իրեր՝ պատճառելով զգալի չափի վնաս:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի հարակից տարածքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, օրենքով սահմանված կարգով ենթարկվել զննության։ Կադրերում երևում է մի տղամարդ՝ կնոջ պայուսակը ձեռքին, ով նստում է «տաքսի» ավտոմեքենան եւ հեռանում։

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված անձի ինքնությունը պարզելու և  հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter