HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կվերանորոգվեն Թալինի հեղեղատարի քանդված հատվածները

ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Ըստ հիմնավորման՝ 2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետի Թալին քաղաքում գտնվելու ընթացքում Թալինի քաղաքապետին տրված հանձնարարականի հիման վրա վերջինիս կողմից պատվիրվել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման աշխատանքները կվերականգնեն Արագած սարից գարնանային ձնհալի ջրերի մուտքը դեպի քաղաք և կապահովեն հողերի մեծ մասի ոռոգումը, ինչպես նաև կլուծվի ամռան ամիսներին գյուղատնտեսական կենդանիների խմելու ջրի հարցը:

Գործադիրը հավանություն է տվել «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներին:

Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացման, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջրի առավել արդյունավետ օգտագործման, հետագա աշխատանքների բարելավման նպատակով կառավարությունը հաստատել է Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման պայմանները: Նախատեսվում է նաև մինչև 2016թ. ոռոգման շրջանի ավարտը մշակել և ներկայացնել ծրագիր՝ դերիվացիոն ջրանցքների և դրանցից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասերում ըստ պատկանելության ջրաչափական դիտակետերի կառուցման, դրանք ժամանակակից կատարելագործված ջրաչափական սարքավորումներով կահավորման, կենտրոնացված ավտոմատ կառավարման և տվյալների հեռահաղորդակցման համակարգի ներդրման վերաբերյալ: Գործադիրի ղեկավարը կարևորել է ընդունված որոշումն՝ ընդգծելով, որ ոռոգման սեզոնին ջուրը պետք է հասցնել հողօգտագործողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter