HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնից» կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով  ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են  ապրիլի 23-ին «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնից» ՊՈԱԿ-ից կատարված կողոպուտի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ 3 անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել Ամիրյան 26 հասցեում գտնվող «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնից» ՊՈԱԿ-ի շենք, որտեղից հափշտակել են կիթառ՝ իր պատյանով, 2 համակարգիչ, ՊՈԱԿ-ին պատկանող՝ հանգանակված գումար, տարբեր այլ իրեր ու դիմել փախուստի, երբ տեսել են, որ թատրոնի պարետն իրենց նկատել է։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է  առերևույթ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ից կողոպուտ կատարելու կասկածանքով 3 երիտասարդ ձերբակալվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter