HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ճշտվել է ապրիլի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, 1991 թվականին ծնված, Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ Անդրանիկ Շահինյանի գտնվելու վայրը:

Ապրիլի 29-ին օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի վարչության ծառայողները մայրաքաղաքի Սունդուկյան փողոցի շենքերից մեկի բնակարանից բերման են ենթարկել նրան: Հիշեցնենք, որ Շահինյանը հետախուզվում էր այս տարվա հունվարի մեկին սպանության փորձ և խուլիգանություն կատարելու մեղադրանքներով, խափանման միջոցը` կալանք:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Սահմանադրություն, հոդված 21. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter