HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոլեգիայի հերթական նիստը նվիրված է եղել սպառազինության շահագործման և տեխնիկական ապահովման հարցերին

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կազմակերպման, զորքերի մարտական կիրառման նախապատրաստման և տեխնիկական ապահովման հարցերին: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերի անընդհատությունը` որպես ԶՈՒ մարտունակության բարձրացման նախադրյալ: Նա նշել է նաև, որ կարևոր է «առանձնակի ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության, զորքերի տեխնիկական ապահովման և սպառազինության ու ռազմական  տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին»:

Կոլեգիայի նիստի ժամանակ նշվել է, որ զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի օգտագործումը կազմակերպվում և իրականացվում է տարեկան շահագործման պլանների, պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի հրամանների պահանջներին համապատասխան:

Սեյրան Օհանյանը մի շարք հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter