HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիշերը շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է կրակել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից․ զոհվել է ՊԲ զինծառայող

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Աշոտ Շավարշի Զոհրաբյանը (ծնվ. 1991թ.):
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիմել են օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter