HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 3-6-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ մայիսի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Չնայած ՀՀ ԱԻՆ-ի կանխատեսմամբ, որ Երևանում մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան Եևրանում տեղումներ նկատվեցին: Մայիսի 3-6-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter