HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթար՝ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. .Գ.-ն (ծնվ. 2014թ.)՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղի ուժերով տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի 15 LO 370 պետհամարանիշով և «Դավիթ» տաքսի ծառայությանը պատկանող «Kia Sonata» մակնիշի 198 LO 61 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C220» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ն.-ն (ծնվ. 1991թ.), ուղևորներ Մ. Խ.-ն (ծնվ. 1984թ.), Հ. Մ.-ն (ծնվ. 1986թ.) և «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1984թ. ծնված Ս. Գ.-ն (ծնվ. 1984թ.) և ուղևոր Մ. Ա.-ն (ծնվ. 1987թ.), զոհվել են:

Փրկարարները «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Գ.-ին, Մ. Ա.-ին և Ն. Գ.-ին (ծնվ. 2015թ.): Վերջինս տեղի ուժերով տեղափոխել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են նրա մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter