HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման՝ դատական ակտերի հարկադիր կատարողը չարաշահել է լիազորությունները

Երևան քաղաքի դատախազի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀարդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով տրված կատարողական թերթով հարուցած կատարողական վարույթով ավելի բարձր շուկայական արժեքով գնահատված փորձագետի եզրակացության առկայության պայմաններում, ակնհայտ ցածր գնով օտարել է Սամվել  Ա.-ի գույքը: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողի  կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքիառթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter