HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ ամբողջությամբ տեղյակ է ապրիլի 23-ի լույս 24-ին Ախալցիխեում ազգությամբ հայ և վրացի երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանությունից, ինչպես նաև դրան հաջորդող տեղական ոստիկանության գործողություններից:

Դեսպանությունն արդեն իսկ կապվել է համապատասխան մարմինների հետ՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը հասկանալու համար:

Դեսպանությունը կապ է հաստատել նաև տեղի իշխանությունների հետ, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր խնդրի կարգավորման շուրջ: Այս պահին ձերբակալվածներ չկան:

Դեսպանն Յուրի Վարդանյանն առաջիկայում մեկնելու է Ջավախք, որտեղ նախատեսված են հանդիպումներ ինչպես հայ համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ տեղական իշխանությունների հետ:

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդները, իրենց ավանդության համաձայն, բարձրացել են իրենց սրբավայրի մոտ կրակ վառելու եւ այսպիսով հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով իրենց գյուղացիների կողմից կառուցված եւ իրենց իսկ գյուղի տարածքում գտնվող սրբավայր՝ հանդիպել են բազմաթիվ մարդկանց, որոնք խնջույք էին կազմակերպել եւ գտնվել են ոչ սթափ վիճակում: Տվյալ մարդիկ հարեւան Վալե քաղաքից են եղել եւ չհասկանալով հայ երիտասարդների ուզածը կռվի են բռնվել նրանց հետ, սակայն ժամանակ իրավիճակը հարթվել է: Կեսգիշերին ոստիկանությունը իրենց տներից հանել եւ ոստիկանություն է տարել բազմաթիվ երիտասարդների բռնություն կիրառել և անհարգալից վերաբերմունք են ցուցադրել նրանց նկատմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter