HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիսում վթարից տուժած 2 ամյա երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ռեանիմոբիլով և մասնագետների ուղեկցությամբ,  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ծովակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած  2014թ. ծնված ուղևորը: Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, երեխայի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Փոքրիկը բժիշկների ջանքերի շնորհիվ դուրս է եկել շոկային վիճակից:

Այժմ գտնվում է կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Վիճակը գնահատվում է բավարար: Ստանում է կոնսերվատիվ բուժում: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ քննարկել է երեխայի բուժման հետագա  քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter