HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առգրավվել է 132 կգ «սիգ» տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ բնապահպանական պետական տեսչության կողմից 25-29.04.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1,33 մլն դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել 635,45 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Մասնավորապես`

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 247.75 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 87.9 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 10,3 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի  տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 193,5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: 

Երևանի տարածքային բաժնի կողմից 10 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 500.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 10 որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 180.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում: 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 100,0 հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար 

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի  աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար  3  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:    

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 3,5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար:Առգրավվել է  նաև 4 հատ խեցգետորսիչ:

Բաժնի կողմից առգրավվել է նաև 5,2կգ  /13 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ:

Երևանի տարածքային բաժնի կողմից  առգրավվել է 60.0կգ /125 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Երևանի թիվ 1  տուն ինտերնատ» ՊՈԱԿ, Ա.և Պ Աբրահամյաններ բարեգործական ճաշարան, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում առգրավվել է 67,0կգ /96 հատ/  «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց: 

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում  առգրավվել է 132,0կգ /234 հատ/  «սիգ» տեսակի ձուկ և 3,5կգ խեցգետին: 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,53մլն.դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter