HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմենիային» տրված 17 միջազգային ուղղություններն ու իրականությունը

Վրացական կապիտալով հայկական «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել 17 միջազգային ուղղություններով:

Ընկերությունը դեռ այս տարվա փետրվարի 22-ին էր ստացել օդանավ շահագործողի վկայական: Դրանից հետո դիմել էր՝ կանոնավոր օդային փոխադրումներ իրականացնելու համար: Կանոնավոր օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդը մարտի 16-ին կայացած նիստում ընկերությանը հավաստագիր տալու մասին դրական եզրակացություն էր տվել: Ապրիլի 11-ին էլ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հրաման է արձակել «Արմենիային» հավաստագիր տալու եւ 17 ուղղություններով փոխադրող նշանակելու մասին:

«Հետքի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ այդ ուղղություններն են.

Երեւան-Մոսկվա-Երեւան
Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Երեւան
Երեւան-Սոչի-Երեւան
Երեւան-Դոնի Ռոստով-Երեւան
Երեւան-Կրասնոդար-Երեւան
Երեւան-Միներալնիե Վոդի-Երեւան
Երեւան-Սամարա-Երեւան
Երեւան-Կիեւ-Երեւան
Երեւան-Պրահա-Երեւան
Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան
Երեւան-Բրյուսել-Երեւան
Երեւան-Հռոմ-Երեւան
Երեւան-Լոնդոն-Երեւան
Երեւան-Բոլոնիա-Երեւան
Երեւան-Դուբայ-Երեւան
Երեւան-Թել Ավիվ-Երեւան
Երեւան-Թեհրան-Երեւան:

Հավաստագիրը, ըստ գործող կարգի, տրվում է անժամկետ, դրանում նշվում են նաեւ հատուկ պայմաններն ու սահմանափակումները:

Ինչպես արդեն գրել ենք, ապրիլի 21-ին «Արմենիան» վրացական «Georgian Airways»-ի հետ (որի ներկայացուցիչներ Թամազ Գաիաշվիլին ու Ռոբերտ Օգանեսյանը հայկական ընկերության 25 եւ 24 տոկոսի փայատերերն են) համատեղ (codeshare) չվերթ էր իրականացրել դեպի Թբիլիսի: Սա, ըստ էության, ոչ կանոնավոր (չարտեր) չվերթ է, սակայն դրա համար անհրաժեշտ է թույլտվություն, որը տրվում է ԷՆ-ի կողմից, այնինչ ոչ վերջինիս կայքում, ոչ էլ որեւէ այլ տեղ ինֆորմացիա չկա «Արմենիային» տրված նման թույլտվության մասին: Սա շեշտում ենք, որովհետեւ օրինակով ցույց ենք տվել, որ հայկական նորաստեղծ ընկերությունն իր գործունեությունը գոնե այս պահին ծավալում է փաստացի մայր ընկերություն հանդիսացող «Georgian Airways»-ի միջոցով, ով ուղեւորներին Երեւանից տեղափոխում է Թբիլիսի, այնտեղից էլ՝ ըստ ուղղությունների: Ապրիլի 21-ի ուշ երեկոյան դեպի Թել Ավիվ թռչող «Արմենիայի» առաջին ուղեւորները հենց Վրաստանից են մեկնել Իսրայել՝ «Georgian Airways»-ի թռիչքով (չվերթի համարը՝ A9 1789), այնինչ «Արմենիան» շտապեց այդ չվերթը վերագրել նաեւ իրեն՝ ասելով, թե դեպի Թել Ավիվ իր առաջին թռիչքը բարեհաջող է եղել: Ավիացիայից քիչ թե շատ հասկացող ցանկացած ոք կզարմանա այս փաստից:

Եվս մեկ ապացույց՝ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակում «Արմենիայի»՝ Երեւանից կատարած (սա հարաբերական է, քանի որ թռիչքների օպերատորը «Georgian Airways»-ն է իր օդանավերով) ու կատարելիք չվերթներից նշվում է միայն Թբիլիսիի ուղղությունը, իսկ վերը նշված 17 ուղղությունների մասին՝ ոչ մի խոսք: 

Իսկ դեպի Երեւան թռիչքների մեջ բացի Թբիլիսիից նշվում է նաեւ Թել Ավիվը, ինչը, սակայն, տարօրինակ է թեկուզ հենց այն պատճառով, որ Երեւանից Թել Ավիվ չվերթ չի իրականացվում, այսինքն՝ ինչպե՞ս կարող է լինել միայն Թել Ավիվ-Երեւան ուղղություն:

Բանն այն է, որ «Georgian Airways»-ն Իսրայելից Վրաստան վերադառնալիս պարզապես կանգառ է կատարում Երեւանում, ինչը չվացուցակում ներկայացվում է որպես առանձին չվերթ: Օդային տարածքի 5-րդ ազատությունը տալիս է այլ երկրում (այս դեպքում՝ Հայաստանում) միջանկյալ կանգառ կատարելու թույլտվություն, սակայն պաշտոնապես ՀՀ-ն ու Վրաստանը չեն կնքել նման համաձայնագիր: Միջանկյալ կանգառի թույլտվություն նախատեսվում է նաեւ 2-րդ ազատությամբ, սակայն միայն տեխնիկական նպատակներով (օրինակ՝ վերալիցքավորում)՝ առանց ուղեւորների եւ բեռի նստեցման կամ իջեցման:   

«Որպեսզի 17 ուղղություններով շաբաթական գոնե 1 չվերթ կատարվի (այսինքն՝ 7 օրում 17 չվերթ (հետադարձով)- հեղ.), պետք է առնվազն 2 ինքնաթիռ եւ 1 ռեզերվ ունենալ, 16 օդաչու, 30 բորտ-ուղեկցորդ, համապատասխան կառույցներ, համապատասխան որակավորում ունեցող աշխատողներ»,- ասում է «Հետքի»՝ ավիացիայի ոլորտում բազմամյա փորձ ունեցող աղբյուրը: Թ. Գաիաշվիլին դեռ մարտի ամսին ասել էր, որ ապրիլի սկզբին ունենալու են վարձակալած 3 ինքնաթիռ, հունիս-հուլիսին՝ եւս 2, տարվա վերջում՝ մոտ 8: Իրականում «Արմենիան» այս պահին բավարարվում է «Georgian Airways»-ի օդանավերում նստատեղ զբաղեցնելով:

Մեկնաբանություններ (14)

Арман Амирханян
Армен джан, свободы воздуха предоставляются ИНОСТРАННЫМ компаниям. Посмотри скриншот расписания в статье, номер рейса начинается с NGT, а это ИКАО код компании Армения, а не грузин. Таким образом ничего не нарушено, из Еревана в Тбилиси летают под NGT, a далее под TZS. Обычная схема код шера / интерлайна.
Հեղինակ
Արման հղումը դրել եմ նախորդ մեկնաբանության մեջ ու նորից եմ դնում՝ http://hetq.am/arm/news/67531/vracakan-khoramankutyun-inchpes-e-ashkhatum-armenian.htm: Պարզ երեւում է, որ Թել Ավիվից Հայաստան եկողը վրացական օպերատորն է, Արմենիայի անուն չկա: Վրացիները առանց բաց երկնքի ու 5-րդ ազատության իրավունք չունեն Թել Ավիվից գան Երեւան: Էլ ոնց ասեմ, հարգելիս: Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի չվերթի օպերատորն էլ վրացիներն են, ինչը նորմալ է օրենքի տեսանկյունից: Վրացիներն են նաեւ Թբիլիսի-Թել Ավիվ-Երեւան-Թբիլիսի գծի օպերատորը, ինչը հնարավոր չէ առանց 5-րդ ազատության: Սա էլ էն փաստաթղթերը, որով կանոնակարգվում են հայ-վրացական ու հայ իսրայելական հարաբերությունները: http://aviation.am/pdf/ham/2012071542.pdf եւ http://aviation.am/pdf/ham/2012071514.pdf: Դրանցում 5-րդ ազատությունը ամրագրված չէ:
Արման
онлайн табло Звартноца не критерий, тем более я привел тебе пример Остриан и Юнайтед. Поищи номера рейсов в флайтрадар24 или других трекерах. Возможно, что даже рейс прибыл через Тбилиси, что в табло не указано. Тем более, что табло Бен Гуриона даже не показывает существование прямых рейсов в Ереван.
Հեղինակ
Որ համակարգչիդ մկնիկը մի քիչ ներքեւ իջեցնեիր, նույն նյութի մեջ քո ասած flightradar24-ի տվյալներն էիր կտեսնեիր, ինչը հաստատում է իմ գրածը: Այլեւս ավելորդ եմ համարում ծավալվելը:
Арман
Тель-Авив - Еревана там нет!
Армен
Друзья, давайте разберемся, теперь это код-шер или чартер? Кто оператор, а кто коммерческой партнер?
Հեղինակ
Արմեն, Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի չվերթը codshare է, օպերատորը վրացական ընկերությունն է: Թբիլիսի-Թել Ավիվ-Երեւան-Թբիլիսի ուղղության օպերատորը նույնպես վրացիներն են, ըստ Զվարթնոցի չվացուցակի Թել Ավիվ-Երեւան-Թբիլիսի հատվածը codshare է, որովհետեւ իրականացվում է ոչ միայն վրացականի, այլեւ Արմենիայի անվան տակ: flightradar24-ում, Թբիլիսի օդանավակայանի կայքում տեղեկություն չկա Թբիլիսի-Թել-Ավիվ հատվածում Արմենիայի մասնակցության մասին, բայց կարելի է ենթադրել, որ Արմենիան այստեղ էլ ներգրավված է իբրեւ պարտնյոր: Այսինքն՝ օդանավ չունեցող հայկական ընկերությունը զուտ վրացական մայր ընկերության աջակից/պարտնյորն է ՀՀ-ում:
Арман Амирханян
Мое упущение, что закон по ссылке новый и мне не был знаком. Он вошел в силу в сентябре прошлого года, берет на себя некоторые функции, которые до того выполнялись ГУГА РА и кроме всего прочего содержит статью 1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրված օդային ուղիների շահագործման թույլտվությունները գործում են դրանցում նշված ժամկետներով. Уверен, Georgian Airways получил разрешение на регуляное сообщение Тбилиси Ереван Тбилиси от ГУГА РА задолго до сентября прошлого года. Теперь обратите внимание на то же расписание Звартноца. где один рейс из Еревана в Вену указан двумя строками под разными авиакомпаниями австрийской Austrian и американской United. Скажите, имеет ли Юнайтед разрешение минэкономики Армении? пятую свободу в Армении? Уверен, нет. Вас это не смущает? Или может дает пищу для размышлений? Пока вы думаете, ответ на один ваш наивный вопрос: каким образом действует только одно направление – Тель-Авив-Ереван? ответ - легко. Никто ничего не нарушает. Ереван Тбилиси и Тбилиси Тель Авив выполняются под кодом TZS, продажа в Армении идет под кодом NTG. Это код шер. Тель Авив - Ереван летит под NTG как регулярный рейс. Далее под TZS Ереван Тбилиси, корорый утвердил ГУГА РА задолго до сентября 2015. Вот и все. У елием асум воч меке воч миусе ачкис лусе чен)))
Հեղինակ
Arman, այս նյութի երրորդ սքրինշոթը նայեք, եւ կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը: http://hetq.am/arm/news/67531/vracakan-khoramankutyun-inchpes-e-ashkhatum-armenian.html Վրացական Georgian Airways-ը Թել Ավիվից եկել է Երեւան իր կոդով իրականացվող չվերթով՝ TGZ 1790 (համատեղ չվերթ չի եղել, հատուկ շեշտում եմ), Հայաստանը միջանկյալ կետ է եղել Թել Ավիվ-Թբիլիսի ճանապարհին: Այնինչ դա 5-րդ ազատության իրավունքի մաս է: Հետո ըստ էության հասկացել են կազուսը եւ հիմա վրացական օպերատորը TGZ 1790 չվերթ է իրականացնում Թել Ավիվից Երեւան Արմենիայի հետ (NTG 1790) համատեղ, սակայն իրականում թռիչքի օպերատորը/իրականացնողը եղել է նույն վրացական ընկերությունը:
Հեղինակ
Arman, նախ օրենքները գրվում եւ ընդունվում են հայերեն, դրա համար էլ տեղադրված են հիմնական՝ հայկական տարբերակում: Հատուկ Ձեզ համար ավելացրել եմ նաեւ ոչ կանոնավոր չվերթների իրականացման մասին կարգի հղումը, որը կարող եք կարդալ: Չգիտեմ, որքանով եք ծանոթ հայաստանյան օրենսդրական դաշտին, բայց մի բան հստակ է՝ ՕՇՎ-ն բավարար չէ կանոնավոր կամ ոչ կանոնավոր թռչելու համար. դրա համար պետք է ԷՆ-ի կողմից տրված հավաստագիր (կանոնավորի դեպքում) կամ թույլտվություն (ոչ կանոնավորի դեպքում): Ինչ վերաբերում է օդի ազատություններին. երկկողմ միջկառավարական համաձայնագրերում Հայաստանը մինչեւ 2013 թ. (բաց երկնքի ընդունումը) 5-րդ ազատություն չի տրամադրել որեւէ երկրի: Կարող եք կարդալ այստեղ՝ http://aviation.am/index.php/hy/legislation/serviseagreement: Այս փաստաթղթերը կարդացեք, հետո գրեք, թե никакого разрешения Минэкономики не требуется. Компания с армянским Сертификатом Эксплуатанта имеет право безо всяких свобод выполнять рейсы в Армению! եւ այլն եւ այլն:
Armen
Арман, армянской авиакомпании действительно нужна пятая свобода для выполнения рейса по маршруту Ереван-Тбилиси-Тель Авив, если перевозка осуществляется также в или из Тбилиси. Однако в статье указано, что рейс выполнялся грузинской авиакомпанией под грузинским флагом, но тогда причем тут армянская авиакомпания?
Լևոն
Ահա ինչով է զբաղված էկոնոմիկայի նախարարությունը իր դաշնակցական ղեկավար Արծվիկ Մինասյանի հետ: Ապրիլյան այդ ծանր օրերին, երբ մեր ժողովուրդը ոտքի էր ելել հայրենիքը պաշտպանելու, Արծվիկ Մինասյանը իր անբանների հետ, չվերթներ է վաճառում եղբայրական վրաց ժողովրդին:
Հեղինակ
Арман Амирханян, եթե այդքան անտեղյակ եք օրենքներից ու օրենսդրական ակտերից, գոնե թաքցրեք Ձեր անգիտությունը: Հիմա ո՞վ է դիլետանտը: Եթե հայերեն կարդալ գիտեք, ակտիվ հղումը նյութում կա, մտեք կարդացեք գրելուց առաջ:
Арман Амирханян
Полный дилетантизм. Если компания получила армянский сертификат эксплуатанта, о какой пятой свободе идет речь? И никакого разрешения Минэкономики не требуется. Компания с армянским Сертификатом Эксплуатанта имеет право безо всяких свобод выполнять рейсы в Армению!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter