HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀՀ միջազգային պահուստները շարունակում են նվազել, իսկ պետպարտքն՝ աճել

Այս տարվա մարտի վերջի դրությամբ ՀՀ համախառն միջազգային պահուստները կազմել են մոտ 1,622 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները։

Նախորդ ամսվա՝ 2016 թվականի փետրվարի համեմատ միջազգային պահուստները պակասել են մոտ 59 մլն դոլարով կամ 3,5 %-ով։  Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները պահուստներում կազմել են 1,608 մլրդ դոլար։

Միջազգային պահուստների նվազմանը զուգահեռ աճել է ՀՀ պետական պարտքը։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ մարտի վերջի դրությամբ այն կազմել է  ավելի քան 5,196 մլրդ դոլար, որից մոտ 4,406 մլրդ դոլարը արտաքին պարտքն է, իսկ 790 մլն դոլարը՝ ներքինը։ Մեկ ամսում ՀՀ պետական պարտքն աճել է 1,5 %-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքի աճը կազմել է 1,5 % և նույնքան էլ՝ ներքին պարտքինը։

Տարեսկզբի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 2,3 %-ով, իսկ միջազգային պահուստները՝ նվազել 8,4 %-ով։

Տվյալները՝ ՀՀ ԿԲ և ՀՀ ԱՎԾ

Հիշեցնենք՝ միջազգային պահուստների հիմնական և գլխավոր նպատակներից է պետական պարտքի սպասարկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter