HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀՀ ժամանած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թիվն աճել է

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 252.506 զբոսաշրջիկ։ 2015 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ նրանց թիվը 8,6 %-ով ավելացել է:

Ինչպես հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ), հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 227.499 մարդ։ 2015-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ այս ցուցանիշն  5,9 % -ով աճել է:

Հիշեցնենք, որ  ըստ նախորդ տարվա տվյալների՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների միայն 12-17 %-ն է իջևանում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։ Մնացածը՝ ծանոթ-բարեկամների տանը կամ վարձակալած բնակարաններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter