HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել ՀԷՑ-ի ներդրումային ծրագրին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016  թվականի մայիսի 4-ին կայացած նիստում քննարկվել է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հարցը: Ինչպես տեղեկացնում է ՀԾԿՀ լրատվական ծառայությունը, հանձնաժողովը համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  փակ բաժնետիրական ընկերության 2016 թվականի ներդրումային ծրագրին, որը կազմում է 19 895.58 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:

2016 թվականի ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը,  առևտրային հաշվառման համակարգի ավտոմատացմանը և այլ աշխատանքների իրականացմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter