HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2016թ. 4 ամիսներին 2015-ի համեմատ ՊԵԿ-ը 5 մլրդ դրամի աճ է ապահովել

2016թ. հունվար-փետրվար ամիսներին հարկային և մաքսային մարմինների կողմից ապահովվել է 148.4 մլրդ դրամ եկամուտ, որը 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 3.6 մլրդ դրամով: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2016թ. մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 178.3 մլրդ դրամ եկամուտ նախորդ տարվա մարտ-ապրիլին գրանցված 170.5 մլրդ դրամի դիմաց: Նշված աճը թույլ է տվել ոչ միայն չեզոքացնել 2015 և 2016 թվականների հունվար-փետրվար ամիսների բացասական տարբերությունը, այլև հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով ապահովել 5 մլրդ դրամի աճ: Մասնավորապես՝ 2016թ. առաջին 4 ամիսներին հարկային և մաքսային մարմիններն ապահովել են 328 մլրդ դրամ, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում՝ 323 մլրդ դրամ եկամուտ:

ՊԵԿ-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հաղորդագրության մեջ խոսվում է բացառապես կոմիտեի իրավասությունների շրջանակում վերահսկվող եկամուտների մասին: Իսկ հարկային եկամուտները պետբյուջեի եկամտային հատվածի գերակշիռ մասն են կազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter