HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փշատավանի ղեկավարի ընտրության ժամանակ լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքով հարուցվել է քրեական գործ

«Հայկական ժամ» լրատվական կայքի լրագրող Հերմինե Մանուկյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն կայքի խմբագիր Աննա Գևորգյանի հետ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունները լուսաբանելու ընթացքում մի քանի երիտասարդներ խոչընդոտել են իրենց մասնագիտական լիազորությունների իրականացմանը, նրանցից մեկն իր ձեռքից խլել է լուսանկարչական խցիկը, իսկ մյուսը կոտրել է ձայնագրիչը և հիշողության կրիչը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter