HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ուրիխանյանը որոշել է ցուցմունք չտալ analitik.am կայքի տնօրենի եւ նրա օգնականի դեմ

Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ շորթման կասկածանքով ձերբակալվել են analitik.am կայքի տնօրենն ու օգնականը՝ նշելով, հաղորդում է տվել պատգամավորներից մեկը: Պարզվեց՝ այդ պատգամավորը «Ալյանս» կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանն է: Վերջինս հաղորդագրություն է տարածել այդ միջադեպի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:    

«Երեկ տեղի ունեցած «Analitik.am» կայքի սեփականատեր Ա. Հովհաննիսյանի ձերբակալության և հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն ու ադեկվատ արձագանքը: Տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու առկա փաստական հանգամանքները բավարար են եզրակացության համար: Պատգամավոր Ուրիխանյանը համոզված է, որ, առհասարակ, ցանկացած հանցագործ պիտի կրի օրենքով սահմանված պատիժը, իսկ ցանկացած անմեղ մարդ պետք է օգտվի իր իրավունքների պաշտպանությունից: Այս գաղափարին է հավատում Տ.Ուրիխանյանը, դրա կրողն է, և այդպիսի պետություն է նա ցանկանում կառուցել: Ձերբակալված անձը վաղուց է աչքի ընկել անպարկեշտ ու անբարո գործունեությամբ, և դրա մասին այսօր մամուլում հայտարարում և համացանցում գրում են բազմաթիվ հեղինակավոր գործիչներ: Անշուշտ, հիշյալ անձի արարքները կարելի էր արհամարհել, եթե չնկատվեր նրա սանձարձակ հանդգնությունն ու հղումով ազդեցիկ հովանավորների վրա անպատժելիության զգացումը: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը մաքուր է, և նա այն անձը չէ, ում կարելի է փորձել շորթել, սակայն պատգամավորը, գիտակցելով, որ սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, և հուսալով, որ նա կարող է երբևէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, չի պատրաստվում ցուցմունքներ տալ նրա դեմ, առավելևս նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք' Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter