HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Բանանցը» երրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

«Հանրապետական» մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության «Միկա»-«Բանանց» եզրափակիչ հանդիպումը: 2-0 հաշվով հաղթեց «Բանանցը», որից աչքի ընկան Լաերսիոն (11-մետրանոց հարվածով) եւ Ացամազ Բուրաեւը: 

«Բանանցը» երրորդ անգամ տիրեց գավաթին: Այս թիմը, որը ժամանակին ներկայացնում էր Կոտայքի մարզը, 1992-ին դարձել է Հայաստանի առաջին գավաթակիր: Երեւանում գրանցվելուց հետո թիմը եւս մեկ անգամ հաջողության է հասել 2007-ին: Այս հաջողությունը «Բանանցին» թույլ կտա մասնակցել 2016/17 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի խաղարկությանը:  

Հայաստանի գավաթի 25 խաղարկություններից 8-ում հաղթել է Երեւանի «Փյունիկը», 6 անգամ պատվավոր մրցանակին տիրել է Երեւանի (նախկինում Աշտարակի) «Միկան», 5 անգամ՝ «Արարատը», 2 անգամ՝ Արարատի «Ցեմենտը», 1 անգամ էլ՝ Գյումրու «Շիրակը»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter