HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը:

Նախագիծը մշակել են Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Կառավարությունում այն ներկայացրել է Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նա­խագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»,- նշված է նախագծի եզրակացության մեջ

«Ադրբեջանի Հանրապետության ռազմական հրապարակային ու այլեւս միջազգայնորեն վավերագրված ու անտեսվող վտանգին դիմակայելու, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության ներկայիս մակարդակը բարձրացնելու շահախնդրությամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ մեկտեղ երաշխավորում է Արցախի Հանրապետության բնակչության ապահովությունն ու նրա տարածքային ամբողջականությունը` Արցախի Հանրապետության նկատմամբ նախահարձակ որեւէ գործողության կամ բացահայտ սպառնալիքի դեպքում»,- գրված է օրենքի նախագծի տեքստում

Նախագծի եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Ազգային ժողով։

Մեկնաբանություններ (2)

Վաչե
Առնվազն տարօրինակ է, երբ ԼՂՀ անկախության ճանաչման հարցը կապվեց Հ․ Բագրատյանի ու Զ․ Փոստանջյանի առաջարկության հետ։ Միանգամայն պարզ դարձավ, որ ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն նման կտրուկ քայլ կատարելու և պատսպարվում են ընդդիմադիր պատգամավորների «առաջարկությամբ»։ Մինչդեռ հանրահայտ է,որ սովորական պայմաններում որևէ ընդդիմադիր պարգամավորի առաջարկություն երբևիցե հաշվի չի առնվում կամ քննարկվում։ Այս ամենը արվում է Մոսկվայի առաջ արդարանալու նպատակով, քանի որ իրենք հավաստիացրել են Մոսկվային, որ ԼՂՀ անկախության ճանաչման հարց չեն բարձրացնի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Լավրովը։ Այսքանից հետո ելքը մեկն է՝ Ազգային ժողովում ճանաչել ԼՂՀ անկախությունը, սակայն Մոսկվային զեկուցել, որ մենք մեղք չունենք, այդ որոշումն ընդունվել է ընդդիմադիր ուժերի ճնշման ներքո։
անահիտ
ինչու Բակո Սահակյանը ինքը չի գնում զրուցելու Պուտինի հետ որ Հայաստանն է իրեն մեջ գցում երբ վերջինս այսօրվա դրությամբ իրավական ոչ մի իրավունք չունի ԼՂ ի քաղաքական ինքնորոշման հարցում։ ՈՒրիշ բան եթե Բակո Սահակյանը ինքը օգնություն խնդրի Յայաստանից կամ մեկ այլ ուրիշ երկրից այդ ժամանակ նոր Հայաստանը թող թևերը քշտեր։ Իրականում այս ամբողջը, Սեռժի ստեղծած իրավիճակն է նա զգաց որ իր դուրս թռնելու ժամանակը եկել է և հենց դրա համար ժողովրդի ուշադրությունը շեղեց դեպի Ղարաբաղը և կրակոցներին նորմալից շատ պատասխան տվեց որ իրեն մոռանան քանի որ նա լավ գիտի որ բանտ է նստելու իր արածների համար։ Բայց եթե չկա այն մարդը որ նրան բանդ դնի, նա իր փողերի հետ կփախնի երկրից և թե ինչ կլինի Հայաստանի վիճակը դրանից, որ Հայաստանը կործանեց իր աթոռի և փողի համար հետո, դա իրեն չի հուզում ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter