HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սասուն Միքայելյանը անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ․ ՀՔԾ

Քաղաքացի Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, ոմն Կարենն ու Մհերը 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մ հեռավորության վրա՝ փողոցում, անհիմն վիճաբանել են իր հետ, հարվածներ հասցրել, ինչի հետևանքով ստացել է վնասվածք: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

«Մաթևոս Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր և պատշաճ ընթացակարգով ստուգվել վերջինիս կողմից տրված հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մաթևոս Ա.-ի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Այնուհետև նախապատրաստված նյութերի ընթացքում Մաթևոս Ա.-ն լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ իրականում Սասուն Միքայելյանը և այլ անձինք իրեն հարվածներ չեն հասցրել և վնասվածք չեն պատճառել:

Այսինքն` Մաթևոս Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տվյալները կեղծ են, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին և այլ անձանց:

Սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության` նախաքննություն կատարելու համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter