HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1988-92թթ․ Ադրբեջանից բռնագաղթած և հանրակացարաններում ապրող անձանց բնակարանները կսեփականաշնորհվեն

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունը հաստատել է «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Երևան քաղաքի Շիրակի փողոց 2ա հասցեում գտնվող թիվ 7 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանների բնակիչները դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով:

Նիստի ավարտին Հովիկ Աբրահամյանը նշել է. «Մենք պայմանավորվածություն ունեինք բոլոր նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարների հետ, որ ամիսը մեկ անգամ պետք է այցելեն մարզեր: Իհարկե, նախարարներ կան, որ այցելում են, նախարարներ կան, որ ծանրաբեռնվածությունից ելնելով, գոնե ես այդպես եմ պատկերացնում և ընդունում, չեն այցելում. պետք է սկսեն այցելել»: Գործադիրի ղեկավարն հորդորել է մարզեր այցեր կատարելիս անպայման այցելել քառօրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, ծանոթանալ նրանց սոցիալական խնդիրներին և հարցեր լինելու դեպքում՝ բարձրացնել կառավարությունում:

Կառավարության պաշտոնական կայքը հայտնում է նաև, որ կառավարության որոշմամբ մայիսի 10-ին ժամը 12:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter