HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի ծննդատունը և պոլիկլինիկան կմիավորվեն՝ դառնալով «Էջմիածնի բժշկական կենտրոն»

Երեկ կառավարության նիստի ժամանակ քննարկվել է Վաղարշապատի տարածաշրջանի բժշկական հաստատությունների վերաբերյալ նախկինում ընդունված որոշումը։

Առաջարկվել է «Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն միացնել «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին՝ վերանվանելով այն «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ։

Այս առաջարկության նպատակն է մատուցել համալիր ծառայություններ հղիներին ՝ հեշտացնելով բժշկի ընտրության, բժշկական սպասարկման պայմաններին ծանոթանալու գործընացը։

Ծննդատան վիրահատարանը

2014-2015թթ․ «Հետք»-ն անդրադարձել է Էջմիածնի բժշկական հաստատությունների՝ մասնավորապես՝ հիվանդնանոցի և ծննդատան ոչ բարվոք վիճակին և անհրաժեշտ ժամանակակից սարքերի բացակայությանը, ինչի պատճառով հիվանդների մեծամասնությունը նախընտրում է բուժվել այլ բժշկական հաստատություններում։

    Ռենտգեն ապարատ «РУМ-20»՝ արտադրված 1985թ․ին

Մասնավորապես, այս պատճառով ծնունդների քանակը նվազել էր և արդեն անցած տարի ծննդատունը կուտակել էր 19 մլն ՀՀ դրամի պարտք։ Կառավարության այս որոշմամբ նախատեսվում է կատարել արդեն նախկին ծննդատան շենքի արդիականացման աշխատանքներ՝ մասնավոր ներդրողների  հաշվին։

 Ծննդատուն, Գինեկելոգիայի բաժին

Նշենք, որ շենքը կառուցվել  է 1967թ․ և մինչ այժմ վերանորոգվել է միայն կոսմետիկ, իսկ  ժամանակակից  սարքերից միայն  նախորդ տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի  նվիրած՝ վաղահաս ծնված և առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներն են։

Վաղարշապատի տարածաշրջանի առողջապահական համակարգի հետագա արդիականացումն իրականացվելու է «պետություն-մասնավոր հատված համագործակցության» շրջանակում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Առողջապահության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարել է հետևել այս գործընթացին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter