Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

37-րդ հորիզոնական. Հայաստանի բնապահպանական ինդեքսը բարելավվել է



Հրապարակվել է 2016թ. Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսը: 180 երկրների շարքում Հայաստանն այս տարի զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը: 100 բալային համակարգում Հայաստանը հավազել է 81,6 բալ: Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 13 %-ի աճ է գրանցել:

Բնապահպանական գործունեության համաշխարհային ինդեքսի հետազոտության արդյունքները հրապարակվում են երկու տարին մեկ: Հիշեցնենք, որ 2014-ին Հայաստանը 48-րդ հորիզոնականում էր

Եյլի համալսարանի կողմից իրականացվող բնապահպանական ոլորտի այս գնահատումը ցույց է տալիս, թե ինչպիսին է երկրում բնապահպանական վիճակը:

Էկոլոգիապես ամենամաքուր երկիրը այս տարի Ֆինլանդիան է: Առաջին հնգյակը շարունակում են Իսլանդիան, Շվեդիան, Դանիան և Սլովենիան: Վատագույն ցուցանիշները գրանցել են աֆրիկյան երկրները՝ Սոմալին, Էրիթրեան և Մադագասկարը:

Հարևան Վրաստանը զբաղեցրել է 111-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 31-րդում է:

Բնապահպանական ինդեքսի ուսումնասիրության համար հաշվի է առնվել 9 ցուցանիշ՝ ազդեցությունը մարդկանց առողջության, օդի, ջրի սանիտարական վիճակի, ինչպես նաև ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, անտառների, ձկնային պաշարների, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի, կլիմայի և էներգիայի վրա: 

Այս ոլորտներն առանձին գնահատվել են 100 բալային համակարգով: Հայաստանում վաթտար վիճակում են օդը, ջրային ռեսուսրսները և կլիման ու էներգետիկան: Մինչդեռ գյուղատնտեսությունն ու անտառները, ըստ հետազոտության, բարվոք վիճակում են:  

Ուսումնասիրության հեղինակները եզրակազրել են, որ աշխարհում նկատվում է որոշակի առաջընթաց բնապահպանական խնդիրների լուծման տեսանկյունից, բայց մթնոլորտի վիճակը շարունակում է վատթարանալ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ