HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի դեսպանը

Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը: Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուրազաևն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ առկա է երկկողմ հարաբերություններն ամրապնդելու մեծ ներուժ, որը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմ ջանքերը:

Սարգսյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով հատկապես ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում հայ-ղազախական հարաբերությունների զարգացումը՝ ուղղված փոխադարձ շահերի հարգման վրա և ելնելով դաշնակցային համերաշխությունից:

Մեկնաբանություններ (1)

անահիտ
ինչու Բակո Սահակյանը ինքը չի գնում զրուցելու Պուտինի հետ որ Հայաստանն է իրեն մեջ գցում երբ վերջինս այսօրվա դրությամբ իրավական ոչ մի իրավունք չունի ԼՂ ի քաղաքական ինքնորոշման հարցում։ ՈՒրիշ բան եթե Բակո Սահակյանը ինքը օգնություն խնդրի Յայաստանից կամ մեկ այլ ուրիշ երկրից այդ ժամանակ նոր Հայաստանը թող թևերը քշտեր։ Իրականում այս ամբողջը, Սեռժի ստեղծած իրավիճակն է նա զգաց որ իր դուրս թռնելու ժամանակը եկել է և հենց դրա համար ժողովրդի ուշադրությունը շեղեց դեպի Ղարաբաղը և կրակոցներին նորմալից շատ պատասխան տվեց որ իրեն մոռանան քանի որ նա լավ գիտի որ բանտ է նստելու իր արածների համար։ Բայց եթե չկա այն մարդը որ նրան բանդ դնի, նա իր փողերի հետ կփախնի երկրից և թե ինչ կլինի Հայաստանի վիճակը դրանից, որ Հայաստանը կործանեց իր աթոռի և փողի համար հետո, դա իրեն չի հուզում ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter