HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շփման գծում վիրավորվածներն ապաքինվում են

Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը, ում մոտ առկա էին  բազմաբեկորային վնասվածքներ  այսօր ենթարկվել է պլաստիկ վիրահատության:

Մասնագետների գնահատմամբ` ձախ ոտքի պլաստիկ վիրահատությունը բարեհաջող է անցել:  Մյուս վիրավորն ավելի վաղ է վիրահատվել: Դեմքի և ձեռքերի շրջանում կատարվել էր պլաստիկ միջամտություն:

Վիրավորներն անցնում են վերականգնողական բուժում և գտնվում են մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը և վնասվածքաբան-օրթոպեդ, նաև ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն այսօր այցելել են նաև Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող վիրավորներին:

Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի ուղեկցությամբ նրանք զրուցել են բուժանձակազմի և վիրավորների հետ, մանրամասն ծանոթացել բուժման ընթացքին: Այս բժշկական կենտրոնում ևս գերմանացի մասնագետների խոսքով` կատարված են բոլոր անհրաժեշտ քայլերը վիրավորների ապաքինումը լիարժեք ապահովելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter