HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին առաջարկում է ստուգել Երեւանի դպրոցները

Վերահսկիչ պալատի 2012 թվականի գործունեության տարեկան ծրագրում ներառված չեն Երեւանի դպրոցների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ ստուգումներ, որից ելնելով այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անահաիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին ներկայացրեց ստորեւ նշված առաջարկները:

1. Երեւան համայնքի ենթակայության տակ գտնվող 27 ներառական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման արդյունավետության ստուգում:

2. «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» պետական բյուջեով ֆինանսավորվող 120 մլն դրամ արժողությամբ ծրագրի իրականացման ստուգում:

3. Վերահսկիչ Պալատի հաշվետվությունների մեջ կոնկրետ  անդրադառնալ առաջարկությունների կատարմանը:

Մեկնաբանություններ (1)

ara
Տիկին Բախշյան, ընդհանուր ասել, նշանակում է ոչինչ չասել: Հետևողական եղեք, կոնկրետ հարց դրեք և հասեք դրա կոնկրետ լուծմանը: Հակառակ դեպքում Ձեր կողմից ընդհանուր ասածն էլ է անօգուտ դառնում: Մի ժամանակ լավ սկսել էիք հայհոյախառն խոսքերով պաշտոնատար անձանց վարքագծին անդրադառնալ, սակայն հետագայում այդ գործընթացը մարեց: Փաստ. Դուք հրապարակավ հայտնեցիք հանրությանը, որ ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը իր խոսքերում օգտագործում է հայհոյախառը բառեր, սակայն հետևողական չեղաք, որպեսզի նրա նկատմամբ որևէ տույժ կիրառվեր: Եթե Դուք ասեք, որ ինչ կարող էիք անել, քանի որ նա`մարզպետը նախագահի մարդն է, ապա ես ընդամենը կասեմ` Դուք նախագահի ձեռքից եք նվեր ստանում, այն նույն նախագահի, ով պաշտպանում է այդ մարզպետին, որի վարքագծի մասին Դուք եք հրապարակում: Անհետևողականության արդյունքում ունեցանք Սյունիքի մարզպետի արարքը, այն էլ կնոջ նկատմամբ: Դուք մեղքի զգացում չունեք?, որ Ձեր պասիվության շնորհիվ մի հայ կնոջ ոտնահարեցին, ճիշտ նույն եղանակով, ինչ եղանակով թուրքերն են ոտնահարել: Դուք կարծում եք ընթերցողները չեն? հասկանում, որ հատկապես անհետևողականությունն է նորանոր վայրենություններ ծնում: Սյունիքի, Կոտայքի մարզպետների համար ես էլ եմ մեղավոր, Դուք էլ եք մեղավոր, բայց համաձայնվեք Դուք ավելի շատ եք մեղավոր, որովհետև Դուք ամբիոն ունեք, և սկսած գործը մինչև վերջ չտարաք: Դուք հիմա պետք է նախաձեռնեք մի քայլ. հավաքեք հայ կանանց, կանչեք նման մարզպետներին ու մի լավ ծեծ տաք: Մի ծիծաղեք, և մի ասեք` մենք նրանց մակարդակին չենք, դա կլինի կեղծ առաքինություն: Մենք բոլորս էլ հոգի ունենք տալու, մանավանդ, որ էն աշխարհում հանդիպելու ենք մերոնց, ինչպես ենք արդարանալու: Մի փաստ ևս. Դուք շատ լավ տեղյակ եք you tub- -ներում տեղադրված հայհոյախառը խոսքերով մանկավարժների մասին, բայց ոչ մի նախաձեռնողական քայլ: Սա ինչպես բացատրենք: Լավ, ինչ-որ տեղ հասկացանք, որ մարզպետը անմատչելի է, բա մանկավարժն էլ է անմատչելի: Եվս մի առաջարկություն եմ անում, անընդհատ անդրադարձեք նման պաշտոնավորների վարքագծին, որ մարդիկ տեսնեն աշխատանք,Դուք բոլոր հնարավորությունը ունեք հայոց պատմության մեջ մնալու` վայրենի պաշտոնատարների դեմ գնալու համար: Նորից հնչեղություն տվեք այս հարցին, և հենց սկսեք youtube.com zaqaryan melsik, youtube.com grigoryan aliq -ից: Ի դեպ այդ խոսքերում մանկավարժ կոչվածը դեպուտատին համեմատում է իր հոր առնանդամի հետ: Դժվար թե այս արտահայտությունը որևէ դեպուտատի պատիվ բերի: Աստված Ձեզ հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter