Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Գառնեցիները փակել են ճանապարհը, նրանք հրաժարվում են պաշտոնյաների հետ առանձին հանդիպումներից



Այսօր Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիները նորից հավաքվել էին գյուղի մշակույթի տան մոտ: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և այլ աշխատակիցներ ժամանել են Գառնի: Սակայն պաշտոնյաները մշակույթի տան մոտ հավաքված գյուղացիներին թողել են դրսում և մտել մշակույթի տուն: Հրահանգել են, որպեսզի ժողովուրդը կամ մի քանի գյուղացիներ ներս մտնեն իրենց հետ հանդիպման համար, սակայն գյուղացիները հրաժարվել են մտնել և ասել են, որ եթե ասելիք ունեն, իրենք դրսում են, թող գան և բոլորի մոտ իրենց ասելիքն ասեն: Սակայն պաշտոնյաները դուրս չեն եկել, այլ փորձել են իրենց թիկնապահների օգնությամբ պարտադրել մարդկանց ներս մտնել մշակույթի տուն: Թիկնապահների և գյուղացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել: 

Գառնեցիները, սակայն, դուռը փակել են և հրաժարվել են ներս մտնել: Թիկնապահները կոնֆլիկտի մեջ են մտել գյուղացիների հետ: Ժողովուրդը, տեսնելով, որ այլ տարբերակ չկա, որոշել է թողնել «հյուրերին» մշակույթի տանը և փակել Գառնի-Երևան ճանապարհը: Այս պահին ճանապարհը փակ է,գյուղացիները պահանջում են, որպեսզի պաշտոնյաները հեռանալ գյուղից, քանի որ իրենք չեն պատրաստվում թույլ տալ Ազատ գետից ջրի տեղափոխումը:

Մանրամասները՝ ավելի ուշ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ