Սևանա լճի ափամերձ տարածքներում տեղի ունեցավ աղբահավաք, որին մասնակցում էին 400-ից ավել կամավորներ, տարբեր ՀԿ-ներ: Սևանի ազգային պարկը տրամադրել էր աղբի պարկեր և բեռնատարներ, որոնցով վերջում տեղափոխվեց հավաքված աղբը: Տարածքում էր գտնվում նաև ԱԻՆ-ը: Մեկ-երկու ժամվա ընթացքում տրամադրված 1500 պարկերը լցվեցին, ստիպված եղան նորերը բերել:
Աղբահավաքի կազմակերպիչներից Անի Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ այս նախաձեռնությամբ փորձել են հանրությանը ներգրավել Սևանա լճի էկոլոգիական խնդիրների լուծմանը, իսկ իշխանությանը` ցույց տալ, որ պետության գործառույթը կարող են ավելի լավ կատարել կամավորները, ովքեր, ի տարբերություն պաշտոնյաների, դրա համար չեն վարձատրվում:
Լուսանկարում Անի Խաչատրյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել