HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանրամասներ Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատական նիստից (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ազատազրկման 15 տարի ժամկետով վերջնական պատիժ սահամանեց Ախթալայի «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի նախագահ և համասեփականատեր, Ամերիկայի քաղաքացի Սերոբ Գորիոն Տեր-Պողոսյանի նկատմամբ:

Դատական նիստը դատարանում սովորականի նման սկսվեց ժամը 12-ին: Նիստի սկզբում Տեր-Պողոսյանի պաշտպաններ Տիգրան Սաֆարյանը և Գիվի Հովհաննիսյանը դատարանին ներկայացրին իրենց համար ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր:

«Բայց դատավարության մեջ ապացուցողական փաստաթղթեր ներկայացնելու պահը սահմանված է. դա պետք է արվի մինչև ճառերը: Ներկայացված այդ փաստաթղթերի որոշ մասը պաշտպանները ներկայացրել են սահմանված ժամկետի ընթացքում, և հիմա նրանք չեն կարող այլ ձևով դրանք ներկայացնել: Նրանք մի ապացույցի հետ կապված նաև լրացուցիչ ապացույց էին փորձում ներկայացնել»,- «Հետքին» հայտնեց մեղադրող Արամ Ամիրզադյանը:

Դատարանը 10 րոպեով խորհրդակցական սենյակ անցնելուց հետո մերժեց Տեր-Պողոսյանի պաշտպանների ներկայացրած փաստաթղթերի քննարկումը` պատճառաբանելով, որ դրանց մի մասն արդեն ներկայացված է դատարան, և դրանք բավարար են ապացուցողական գնահատվելու համար:

Պաշտպանները, այլ ելք չունենալով, անցան իրենց պաշտպանական ճառին, որը այնքան էլ երկար չտևեց: «Տեր-Պողոսյանի պաշտպանները դատաքննության հենց առաջին օրվանից փորձել են շեղել 139 հոդվածով մեղադրական կողմի տրված մեկնաբանությունները, փորձել են այն վերածել այլ մեղադրանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածով: Իրենց պաշտպանական ճառում ամբաստանյալի պաշտպանները նույնպես փորձում էին այդ մարտավարությունն իրականացնել»,- ասաց Արամ Ամիրզադյանը:

Պաշտպանների ճառի ընթացքում մեղադրող Արամ Ամիրզադյանն օգտվել է ռեպլիկի իր իրավունքից: «Իմ ռեպլիկը վերաբերում էր պաշտպանների առանձին մեկնաբանություններին: Ես ևս մեկ անգամ հիշեցրի և վերլուծեցի առանձին ապացույցներ»,- ասաց մեղադրողը:

Ժամը 14:15-ին դատարանը հայտարարեց ընդմիջում մինչև ժանը 17:00-ն: Դատական ակտը դատավոր Մուշեղ Հարությունյանը հրապարակեց դռնբաց դահլիճում ժամը 17:30-ին: «…Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357 և 375 հոդվածներով` դատարանը վճռեց. Սերոբ Գորիոն Տեր-Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով և 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատարանը որոշեց Տեր-Պողոսյանին դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով: ՀՀ քր. օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով դատապարտել ազատազրկման 11 տարի ժամկետով: Այնուհետև, օգտվելով ՀՀ ՔՕ 66 հոդվածի կարգով, պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքներից, դատարանը վճռեց ՔՕ 139 հոդվածի 2-րդ մասով սահմանված 11 տարի ժամկետով պատժին գումարել ՔՕ 139 հոդված 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված 8 տարի ժամկետով պատժից 4 տարի և Սերոբ Տեր-Պողոսյանի համար վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 15 տարի ժամկետով»:

Դատավորը հայտնեց, որ Տեր-Պողոսյանը ազատազրկման 15 տարի պատիժը կրելու է ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի սկիզբը հաշվելով 2011թ.-ի փետրվարի 9-ից:

Դատարանը որոշեց իրեղեն ապացույցներ ճանաչված սկավառակները թողնել քրեական գործին կից:

Դատական նիստի ավարտից հետո Տեր-Պողոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը լրագրողներին հայտնեց, որ սահմանված ժամկետում դատարանի վճիռն իրենք կբողոքարկեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Դատական նիստի ավարտին «Հետքի» հարցերին պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ, մեղադրող Արամ Ամիրզադյանը:

Ինչպե ՞ս եք գնահատում այսօր դատավոր Մուշեղ Հարությունյանի հրապարակած` Սերոբ Տեր-Պողոսյանին 15 տարի ազատազրկման դատապարտելու մասին վճիռը:

Պետք է ասեմ` յուրաքանչյուր մեղադրող, ով գործ է ուղարկում դատարան և կազմում է մեղադրական եզրակացություն, դատարանում փորձություն է անցնում: Այս դատաքննությունը քնություն էր մեզ համար: Այսօրվա դատավճիռը  գնահատական էր նաև մեր կատարած իրավական աշխատանքին, և Դուք ինքներդ էլ տեսաք, որ մեր նախաքննության արդյունքներով դատավորի կողմից տրվեց համաչափ պատիժ Սերոբ Տեր-Պողոսյանի կատարած արարքներին:

Դատարանի վճռից անմիջապես հետո Տեր-Պողոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտեց, որ դատարանի վճիռը սահմանված ժամկետում իրենց կողմից պետք է բողոքարկվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ի ՞նչ կասեք այդ մասին:

Բնական են համարում, որ պաշտպանները վճիռը կբողոքարկեն վերաքննիչ քրեական դատարանում: Բայց ես նորից եմ ուզում ասել, որ դատարանի կողմից արդարացի վճիռ է կայացվել: Ուրիշ դատավճիռ չէր կարող լինել:

Որպես հայր, որպես իրավապահ, որպես մարդ և ՀՀ քաղաքացի` ի ՞նչ եք զգում այս պահին:

Ես այս պահին առաջին հերթին ցավում եմ, որ մեր երկրում նման բան է տեղի ունեցել: Սա պետք է տեղի չունենար: Բայց նաև հպարտ եմ այն առումով, որ օրենքի գերակայությունը, արդարությունը այստեղ վերականգնվեց, և արժանի պատիժ սահմանվեց Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ: Ես կուզենայի նաև նշել, որ սա միայն մեղադրողների բացահայտումը չէ: Սա նաև ամբողջ քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող անձանց  աշխատանքն է: Հատկապես կցանկանայի շեշտել քննիչ Գարիկ Վարդանյանի, Վահե Պապոյանի, քննչական վարչության պետ Մարուքյանի աշխատանքը: Ուզում եմ շեշտել հատկապես փորձագետներին, շնորհակալություն Ջավադյանին, որը կարողացավ վերականգնել կարևոր այդ ապացույցները:

Ես ուզում գնահատել նաև լրատվամիջոցների աշխատանքը` այս գործի հետ կապված: Հատկապես «Հետքի» աշխատանքները ես կցանկանայի շեշտել, և բոլոր լրատվամիջոցների: Բայց պետք է շեշտեմ, որ «Հետքը» ամենահետևողականն է եղել: Այդ հետևողական աշխատանքի արդյունքում է մեր հասարակությունը տեղեկացվել փակ դռների հետևում իրականացվող դատաքննության մասին: Ես տեղյակ եմ, որ դուք տեղյակ եք եղել շատ տխուր փաստերի մասին, սակայն ձեր հրապարակումներում զուսպ եք եղել` տուժողների շահերից ելնելով: Ես կարծում եմ` դա ճիշտ է եղել:

Մեկնաբանություններ (6)

karen
Ինշալլահ... Ալիկ Սերգեյիչ ինչ կասես? հետը ինչ սեղանների ես նստել? դհոլ խփած էլ կլինես... պատմի, մի ամաչի:
Edit
Taros@ myus takanqnerin,voronq khegatyrumen mer erekhaneri kyanq@.
ARMEN
XAJTARAKUTJUN...........Aha te inchov en zbaxvac VAJ-BARERAR-GORCARARBER@...... U der hajtni che, te inchov en zbavac mnacac nmanorinak andziq>>>> Es andzamb canot em exel SEROB TER-POXOSYANin, u chem el patkeracrel te dimac@s kangnac bari jpitov SPJURQAHAJ@ ajspes asac PEDOFIL e, taqnvac BARERAR-GORCARARI dimaki tak ...... Bajc ajnuhanderc petq e zgush & zgon linel nmanorinak HRESHNERIC....U hamozvac exeq, na arachinn & verchin@ chi, nman depqer hastat katarvum en aveli shat qan menq patkeracnum en q >>......
DAVID GALSTYAN
Bolorin shnorhakalutyun,Hatkapes uzum em sheshtel LARISA PAREMUZYANI mec dery ays anorinutyny irazekelu hamar,shatery gitein,bayc miayn na txamardkutyun unecav haytararel amboxj HANRAPETUTYUNOV,ete ka lragroxnerin trvox mrcanak,apa yes arajarkum em tal LARISA PAREMUZYANIN.
Karen
bolorin shnorakaluytn menk haxtecink
Art
Arajin angam kecce Hayastanum ardaradatutyun@ urra, u mekel et takanqi datapashtpannerin xorurd ktai en poxi dimac vor stacelen u chen karadel ardaracnen et srbapixcin tox iren erexeqov partqn tan vor myus angam nman takanqi hamar chchxen iranc, u kap chuni vor irenc gorcn eta , meka et sahmann petq chi ancnel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter