Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Սպառնացել են Ազատ գետի համար պայքարող Արուսյակ Այվազյանին



Երեկ, մայիսի 15-ին, ժամը 15:00-ի սահմաններում Գառնի գյուղի բնակիչ Արուսյակ Այվազյանի դեղատուն են այցելել 3 անձինք եւ սպառնացել ու անձնական վիրավորանքներ են հասցրել նրան:

Ա· Այվազյանը հայտնեց, որ 3 տղամարդիկ մտել են դեղատուն՝ դեղ գնելու պատրվակով, ապա սպառնալից տոնով փորձել վախեցնել իրեն, թե ստուգողներ են ուղարկելու իր մոտ: Ասել են, թե իր տղան չի ծառայել բանակում, եւ նրան կուղարկեն առաջնագիծ: Ինքը պատասանել է, որ անտեղյակ են, իր որդին վաղուց է ծառայությունն ավարտել բանակում: Նրանցից մեկը խուլիգանական արտահայտություններ է արել: Ի պատասխան՝ ինքը հայտնել է, որ ոստիկանություն կզանգահարի, նրանք արագ դուրս են եկել դեղատնից:

Ա· Այվազյանը նրանց ետեւից անմիջապես դուրս է եկել եւ տեսել է, որ նստեցին «Մերսեդես բենզ» մակնիշի մոխրագույն մեքենա՝ 01 TP 001 պետհամարանիշով, ու հեռացան:

Արուսյակ Այվազյանը կատարվածի վերաբերյալ դարձյալ բողոք է ներկայացրել ոստիկանություն: 

Արուսյակ Այվազյանը հայտնեց, որ ճանաչել է այդ անձանց: Նրանցից երկուսը դեպքից երեք օր առաջ Գառնի էին եկել ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ այլոց հետ: Ինչպես տեղեկացրել ենք մեր հրապարակման մեջ, սույն պաշտոնյաները մշակույթի տան առջեւ հավաքված գառնեցիների բազմությունը ճեղքելով մտան մշակույթի տուն, ապա հրահանգեցին ժողովրդին բերել դահլիճ, որպեսզի հեռուստատեսությունները նկարահանեն, իբրեւ քննարկում է տեղի ունեցել: Սակայն երբ գյուղացիները հրաժարվեցին ներս մտնել, անհեթեթ վիճակում հայտնված պաշտոնյաներն իրենց տապալված սցենարը փրկելու համար օգնության կանչեցին իրենց հետ եկած այդ անձանց:

Վերջիններս խուլիգանական պահվածք դրսեւորեցին եւ փորձեցին հայհոյանքներով ժողովրդին հարկադրաբար դահլիճ մտցնել, որը դարձյալ չհաջողվեց: Լրատվամիջոցները տեսանկարահանել են (այստեղ և այստեղ), թե ինչպես են նրանք փորձում մարդորս իրականացնել: Նրանք, ըստ էության, չեն կարողանում մարսել իրենց պարտությունը եւ երեկ դարձյալ Գառնի են գնացել՝ բողոք ակցիայի ակտիվ մասնակիցներից Ա· Այվազյանին սպառնալու համար:

Սա վերջին մեկ ամսում Ա· Այվազյանին սպառնալու երկորրդ դեպքն է: Նախորդ անգամ նրան զանգահարել էին 099-22-22-99 հեռախոսահամարից եւ դարձյալ սպառնացել: Նա դիմել էր ոստիկանություն, սակայն իրավապահ մարմիները ոչինչ չձեռնարկեցին սպառնալիքի պատճառը բացահայտելու համար:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Սարկիս13:01 - 16 մայիսի, 2016
Կատարիալ տկարամիտներ կերեւին ասոնք: Է ըսենք ժողով ընելու երեվույթը ստեղծեցին եւ նկարոււցան: Սակայն որ մեկ աուանակին հայտնի չէ արդեն իսկ, որ մարդիկը տակավին հոժար չէն ատ ծրագիրին: Իսկ մարդոց կարծիքը թե հաշիվ պիտի չանին, ատ ժողովին երեւույթը այլեւս որուն հետաքրքիր է?
2. Մանէ19:02 - 17 մայիսի, 2016
Հայ չեն, թուրքի վարձկալներ են; Այպես Էլ պետք է դրանց հետ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ