HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

82-ամյա թոշակառուից կառավարությունը 1.5 մլն դրամ է պահանջում

Անի Գևորգյան

Մայիսի 7-ին 82-ամյա նախկին ռազմական օդաչու Միքայել Պողոսյանը նամակ է ստացել, համաձայն որի հուլիսի 4-ին հրավիրված է դատական նիստի: Նրա դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ Կառավարությունը, որը պահանջում է, որ Պողոսյանը տարիներ շարունակ ստացած թոշակի մի մասը՝ շուրջ 1․5 միլիոն դրամը  վերադարձնել պետությանը։ «Պետությունն ասում է՝ ես սխալվել եմ, բայց քեզ դատի եմ տալիս»,- մեզ ասաց Միքայել Պողոսյանը:

Միքայել Պողոսյան.«Եթե պետությունն է սխալ արել, պատասխանտվությունը իր վրա է, պետք է պահում անեն, այն պաշտոնյայից, որը սխալ է թւյլ տվել, ոչ թե ինձնից»:

 
«Ողջ կյանքումս պետության համար եմ աշխատել, հիմա այս տարիքիս ինձ կանչում են դատարան»:

«Օդաչուների թոշակի հաշվարկը ավելի բարդ կերպով է կատարվում: Այդ հաշվարկներով էին ինձ թոշակ նշանակել: Խաչիկյանի ձերբակալությունից հետո մեր թոշակները նորց հաշվեցին, պարզեցին, որ նախկինում սխալ են թույլ տվել»:

«Ռազմական օդաչու էի, հետո առողջական խնդիների պատճառով դա թողեցի եւ սկսեցի երիտասարդ կադրեր պատրաստել»:

«1962 թվականից քաղավիացիայում էի»:

Սա այն օդաչուներն են, որոնց ես պատրաստում էի»:

«Ըստ օրենքում նախատեսված հաշվարկի ձեւի, ես աշխատել եմ ընդհանուր առմամբ 96 տարի»:

«Չեմ չափազանցի, եթե ասեմ, որ հայրս Հայաստանում լավագույն ռազմական օդաչուներից էր։ Նա որպես լավ մասնագետ աչքի է ընկել եւ՛ խորհրդային շրջանում, եւ՛ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին»,- պատմում է Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը։ 

Միքայել Պողոսյանը. «Ես չեմ սիրում շատ խոսել, շատ պատմել: Այդ ամենը թող մնա, բայց պետք է լինի արդարություն: Դա ամենակարեւորն է»:

«Մտածում էին, թե մեծ մարդ եմ, ինչ ուզում են կարող են անել ու ես չեմ պայքարի, բայց սխալվել են»:

Մեկնաբանություններ (6)

Էլեն
Ուղղակի չէին մտածում, որ իրենցից 1000 անգամ ավելի խելացի կլինի կյանքի ու աշխատանքի մեծ փորձ ունեցող այս պարոնը: Ամեն կերպ ուզում են թալանել մարդկանց: Տեսնես մի օր պատասխան կտան իրենց անսպառ լկտիության համար
Մերուժան
Հարգելի Սիլվա,3 տարվա տվածը կարող է 1.5մլն-ից շատ լինել:
Դիանա
Միթե չեն հասկանում եթե պարոնը ոչ մի խախտում չի կատարել , ապա նրանք չեն կարող գումարը հետ պահանջել ...
Սիլվա
դատարանից պահանջել կիրառել վաղեմություն։ Ամենաշատը կարող են ետ պահանջել 2016 թվականին նախորդած 3 տարիների համար տվածը։
Աննա
Ուղղակի խայտառակություն է, անհրաժեշտ է հակընդեմ հայցով դիմել դատարան: Կատարյալ անհեթեթություն: Որքա՞ն անպաշտպան են մեր թոշակառուները...
քաղաքացի
Բութ են երեւի: Նախ՝ իսկ ինչ պիտի աներ կառավարությունը եթե թոշակառուն մահացած լիներ (հազար ներողություն եմ խնդրում հարգարժան Մ. Պողոսյանից եւ երկար տարիներ ցանկանում:) Երկրորդ՝ եթե մարդուն ամիսը 5-6 հազար դրամ ավել են տվել մոտ 20 տարի, ապա ինչպես են հիմա միլլիոն ու կեսը միանվագ հետ պահանջում? Վերջապես՝ իր մեղքը որն է?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter