Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հրանտ Բագրատյան. «Այնպես արեք, որ ինքնաթիռում նստած չամաչենք»



ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ երկու տարի է ցանկանում է բարձրացնել ինքնաթիռներում հայերեն լեզվով հաղորդումների հարցը:

Պատգամավորի խոսքերով՝ բացառությամբ «Ավստրիական ավիաուղիների»,  «Air France»-ի և ի զարմանս բոլորիս «Ատլաս» ընկերության, որն իրականացնում է Ստամբուլի թռիչքները, մյուս բոլոր ավիաընկերությունների ինքնաթիռներում հայերեն լեզվով չի հաղորդվում:

Հրանտ Բագրատյանի ասելով՝ մեկ ամիս առաջ գործուղման է մեկնել Բիշքեկ և Շերեմետևո օդանավակայանի «D» տերմինալում լսել է ղազախերեն, իսկ ինքնաթիռում` նաև ղրղզերեն հայտարարություններ:

Հրանտ Բագրատյանը սա երկրորդական հարց չի համարում: Կոնկրետացնելով` պատգամավորը նշեց, որ խոսքը վերաբերում է «Աէրոֆլոտ» և ռուսակայն այլ ավիաընկերություններին, ինչպես նաև ուկրաինական ավիաընկերություններին:

«Սա Հայաստանն է, այսպիսի բան գրեթե բացառված է մի ուրիշ տեղ: Սրա համար մենք ունենք ավիացիայի վարչություն: Ծանոթ ենք ավիացիայի օրենսդրությանը և օդային կոդեքսին: Դրանք խստորեն արհամարհվում են, ոտնահարվում են նշված ավիաընկերությունների կողմից: Ես կարծում եմ, որ կառավարությունը և կառավարությանն առընթեր ավիացիայի վարչությունը շուտափույթ և կարճ ժամկետում այս խնդիրը պետք է լուծեն, որպեսզի մենք մեր արտասահմանցի գործընկերների հետ ինքնաթիռում նստած չամաչենք»,-ասաց Հրանտ Բագրատյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ